Մերկել․ Եվրոպան պետք է փոխի իր դիրքը փոփոխված աշխարհում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունում է Իրանի հարցում եվրոպական տերությունների միասնությունը՝ ի տարբերություն 16 տարի առաջ Իրաքում պատերազմի առիթով ծագած խորը տարաձայնությունների, տեղեկացնում է NEWS.am-ը:
Գերմանական Sueddeutsche Zeitung օրաթերթի հետ հարցազրույցում Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան «հեռատես» փաստարկների կարիք ունի՝ շեշտելով, թե «70 տարվա խաղաղությունը մատնանշելը արդեն բավական չէ Եվրոպային արդարացնելու համար»: Նրա խոսքով՝ «կասկածներ չկան, որ Եվրոպան պետք է փոխի իր դիրքը փոփոխված աշխարհում»: Մերկելը խոստովանել է, որ Եվրոպան Իրանի հետ դիմակայությունում թույլ է թվում, որովհետև դոլարի դերի շնորհիվ այն փորձում է հակազդել ԱՄՆ պատժամիջոցներին՝ ջանալով փրկել Թեհրանի հետ միջուկային համաձայնագիրը: Սակայն, նրա կարծիքով, Եվրոպան նաև առաջընթացի է հասել:
«Իրանական միջուկային համաձայնագրի հարցում Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի մոտեցումը տարբերվում է ԱՄՆ դիրքորոշումից»,- ասել է նա: «Չնայած մեր մնացյալ բոլոր տարբերություններին, մենք այս հարցում ընդհանուր շահեր ունենք նույնիսկ Ռուսաստանի և Չինաստանի հետ: Այն, որ այս կարևոր հարցում Եվրոպան այլևս տարաբաժանված չէ, ինչպես եղավ Իրաքում պատերազմի հարցում, ինքնին արժեքավոր է»,- հավելել է Մերկելը:
Գերմանիան և Ֆրանսիան դեմ էին հանդես եկել 2003 թվականին Իրաքում ԱՄՆ պատերազմին, իսկ մնացյալ երկրները, ներառյալ Մեծ Բրիտանիան և Լեհաստանը, Վաշինգտոնին աջակցել էին:
Մերկելը նշել է, որ Եվրոպան «իրատեսորեն» է գնահատում իր հնարավորությունները և «ապագայում պետք է ամրապնդի»:
Ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս են Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից գլոբալ մարտահրավերները ազդում Եվրոպայի վրա, նա ասել է, որ դրանք ԵՄ-ին ստիպում են ընդհանուր դիրքորոշում գտնել, ինչը հաճախ դժվար է, «բայց մենք հասնում ենք հաջողության», օրինակ՝ Ուկրաինային և Աֆրիկային առնչվող քաղաքականության մեջ: Նա խոստովանել է՝ «մեր քաղաքական ուժը դեռևս չի համապատասխանում մեր տնտեսական հնարավորություններին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-06-25 13:38
Հայաստանի հանրությունը թերագնահատում է տարածաշրջանում լարվածության հնարավոր հետևանքները։ Այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Աղասի Ենոքյանը հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը։
-
2019-06-25 10:40
Միջազգային էներգետիկ գործակալությունն անհանգստացած է Մերձավոր Արևելքում լարվածությամբ, ինչը կարող է ազդեցություն ունենալ գլոբալ էներգետիկ անվտանգության վրա:
-
2019-06-06 13:59
Իրանի շուրջ ծավալվող գործընթացները մեր իշխանությունների բացարձակ անգործության պայմաններում Հայաստանին սպառնում են նոր կրիտիկական փորձություններով։ Իրանագետներն անդադար կոչ են անում Փաշինյանի կառավարությանը մտահոգվել վերջապես մեզ համար ռազմավարական այդ հարևան երկրի՝ դեպի արտաքին աշխարհ Հայաստանի ցամաքային ընդամենը երկու ելքերից մեկի հետ հարաբերություններով։
-
2019-03-25 11:08
Վերջերս իրականացված այսպես կոչված «հետաքննությունները» «Տրոյկա Դիալոգ» ընկերության հանդեպ, որը պատկանում էր գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին, հանրային և փորձագիտական քննարկումների տեղատարափ առաջացրեցին: Այս գործի ֆինանսական կողմն ինձ համար որևէ նշանակություն չունի (տնտեսագետ Անդրեյ Մովչանն արդեն մանրամասնորեն վերլուծել է այդ տարրը)՝ ի տարբերություն քաղաքական աստառի: