Թեհրանը հրաժարվում է բանակցել
Իրանը հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններով, քանի որ վերջինս հրաժարվել է միջուկային գործարքից ու վերսկսել Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Kyodo News-ի հետ զրույցում:
«Ոչ, նման հնարավորություն չկա»,- ասել է նա:
Ապրիլին Զարիֆը հայտարարել էր, որ պատրաստ է փոխանակել ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ավստրալիայում իրանցի բանտարկյալներին Իրանում օտարերկրացի բանտարկյալներով:
Սակայն նա նշել է, որ նման գործարք այլևս չկա, քանի որ Միացյալ Նահանգները պայմաններ են դրել:
«ԱՄՆ-ը չի կարող Իրանի առջև պայմաններ դնել»,- նշել է Զարիֆը:
Բացի այդ, Զարիֆն ԱՄՆ-ին «խուլիգան» է անվանել, որը ճնշում է գործադրում այլ երկրների վրա:
«Պատմության մեջ առաջին անգամ խուլիգանն ասում է մյուսներին՝ «Ես կպատժեմ ձեզ, եթե չանեք այն, ինչ ինձ է դուր գալիս»: Պատկերացնենք, որ խուլիգանը կանգնած է փողոցի մեջտեղում և ասում է բոլորին՝ «Եթե չանցնեք կարմիր լույսի տակով, կսպանեմ ձեզ: Սա հենց այն է, ինչ ասում է ԱՄՆ-ը բոլոր երկրներին»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).