Последние новости

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ» ՇՆՈՐՀԻՎ 30 ՏԱՐՎԱ ՎԱԳՈՆ-ՏՆԱԿԸ ՄԻՆՉև ՏԱՐԵՎԵՐՋ ԿՄՆԱ ԱՆՑՅԱԼՈՒՄ

Տարբեր մարզերում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքներն այս օրերին իրազեկվում են բնակարանաշինության ծրագրում ընդգրկված լինելու մասին: Սպիտակում, 30 տարի վագոն-տնակում բնակվող Սահակյանները հայտնվել է գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Սերյոժան 88-ի երկրաշարժից ոչինչ չի հիշում. այդ ժամանակ նա երեք տարեկան է եղել: Ավերված տան, հոր և եղբոր կորստի մասին գիտի մոր պատմություններից: Ավելի քան 30 տարի՝ վաղ մանկությունից, վագոն-տնակում է ապրում: Երկու երեխայի հայր դարձած երիտասարդը փորձել է լուծում գտնել. գլանաձև վագոնին ավելացել է ևս մեկը, սակայն մետաղյա տարածքը մնացել է ճնշող ու ապրելու համար անընդունելի: Վագոն-տնակում այժմ ապրում են 5 հոգով», - հայտնում են ընկերությունից:

Նշվում է, որ Սերյոժան երազում է կառուցել իր մանկության տունը: Տարիներ առաջ, նույն տարածքում շինարարական աշխատանքներ է նախաձեռնել: Նպատակն իրականացնելու համար՝ ստիպված է եղել բազմիցս արտագնա աշխատանքի մեկնել: Սեփական ձեռքերով, բարեկամների և ընկերների աջակցությամբ, տարիների ընթացքում նրան հաջողվել է կիսով չափ կառուցել տունը: Ավելին անել չի կարող՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնը», մինչև տարեվերջ կիրականացնեն լոռեցի ընտանիքի տարիների երազանքը: Սահակյաններն ընդգրկվել են ընթացիկ տարվա ծրագրում:

«Տարիներ շարունակ, «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ, ձգտել ենք լավ օրվա հույս վերադարձնել 150-ից ավելի ընտանիքի: Մարդիկ տարբեր են իրենց կյանքի պատմություններով, ապրում են տարբեր մարզերում, տարբեր պատճառներով հայտնվել են դժվար վիճակում, բայց ունեն նույն խնդիրը: Յուրաքանչյուրի ոտքի կանգնելու փաստը մեզ ոգևորել է ոչ պակաս, քան ծրագրից օգտվողներին: Երբ ազդարարեցինք այս տարվա մեկնարկը, աջակցելու լուրը շահառուներից մեկին հայտնեցինք անակնկալ հեռախոսազանգով: Այս ընտանիքի էլ դիմում եմ հեռուստատեսության միջոցով. ամուր եղեք: Մինչև տարեվերջ, մեր գործընկերների հետ, իրականություն կդարձնենք նաև տարիների՝ ձեր երազանքը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Ваге ДАВТЯН: "В ОСНОВЕ ВСЕХ ТЕЗИСОВ СРБАЗАНА ЛЕЖИТ МОРАЛЬНЫЙ КОМПОНЕНТ"
      2024-05-14 10:58

      "Баграт Србазан, по сути, говорит о перспективе теократии, - пишет в своем телеграм-канале доктор политических наук Ваге Давтян.

    • В ИСТОРИЧЕСКИХ ВЕЛИЧИНАХ
      2024-05-14 10:47

      В Москве вышла книга Ариса КАЗИНЯНА "Бумажные колокола" - второй том проекта Игоря АВАНЕСЯНА "Культурологические беседы о политической истории армян". Под призмой исторических законов, доказавших свое присутствие и исправность на протяжении тридцати веков армянской политической жизни, рассматривается философия развития внутренних процессов на тридцатилетнем отрезке независимости (1991-2021 гг.). Книга поддерживает тезис о том, что именно Арцах являлся с рубежа XX-XXI вв. единственной идеей, объективно могущей стать площадкой конструирования обновленной политической модификации армян - нации независимости.

    • В АРМЕНИИ СОСТОИТСЯ 33-Й БИЗНЕС-ФОРУМ ЕВРОПЕЙСКОГО БАНКА РЕКОНСТРУКЦИИ И РАЗВИТИЯ (ЕБРР) ПРИ СТРАТЕГИЧЕСКОМ ПАРТНЕРСТВЕ АРДШИНБАНКА
      2024-05-13 17:59

      В Ереване состоится 33-е ежегодное собрание и бизнес-форум Европейского банка реконструкции и развития (ЕБРР), флагманским спонсором которого станет Ардшинбанк. Это значимое событие для финансовых институтов соберет высокопоставленные делегации из 74 стран, известных финансовых и банковских экспертов, а также лидеров банковского сектора Армении. Форум, запланированный на 14-16 мая, направлен на содействие положительному воздействию и развитию финансовых рынков на благо общества.

    • ОСТАНОВИТЬ ФАЛЬСИФИКАЦИЮ ПРАВОВЫХ ДОКУМЕНТОВ, СОВЕРШАЕМУЮ НА ГОСУДАРСТВЕННОМ И МЕЖДУНАРОДНОМ УРОВНЯХ
      2024-05-12 08:23

      19 апреля 2024 года на границе между Республикой Армения и Азербайджанской Республикой под председательством вице-премьеров обеих стран состоялась встреча Комиссии по вопросам делимитации государственной границы и пограничной безопасности между Республикой Армения и Азербайджанской Республикой. Стороны договорились, что в процессе делимитации будут основываться на Алма-Атинской декларации от 1991 года. Стороны также условились зафиксировать данный базовый принцип в проекте соответствующего Положения.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՇՈՒՇԻՈՒՄ ՄՆԱՑ ԱՄԵՆ ԻՆՉ՝ ԱՅԴ ԹՎՈՒՄ ՄԵՐ ՍՐՏԵՐԸ»
      2020-12-25 10:05

      Երևանի «Նարեկացի» արվեստի կենտրոնում իրարանցում էր և չնայած որ բոլորը խիստ զբաղված էին, այնուամենայնիվ ինձ անհամբեր սպասում էին «տան տերերը» և իրենց մտերիմները՝ կենտրոնի հիմնադիր Նարեկ Հարությունյանը, իր եղբորորդի Արամը, ԱՄՆ-ից ժամանած ընկերներ Հարություն Աղավյանն ու Գրեգ Բադիշխանյանը և «Նարեկացու» Շուշիի մասնաճյուղի տնօրեն Հայկ Պապյանը: «Նարեկացին» լի էր արցախցիներով՝ Շուշիից և Արցախի այլ բնակավայրերից, որոնք ներառվել են այս արվեստի կենտրոնի բարեգործական ծրագրերի ցուցակում՝ ի նպաստ փախստականների և տեղահանվածների:

    • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԱՐՑԱԽԸ, կամ Protect ARTsakh
      2020-12-21 12:20

      Դեկտեմբերի 14-20-ին Artscoops հարթակում կայացավ «Պահպանենք Արցախը», կամ Protect ARTsakh անվանումը կրող բարեգործական աճուրդը՝ Արցախին օգնության ձեռք մեկնելու նպատակով: Աճուրդին մասնակցեցին արվեստագետներ աշխարհի 4 մայրցամաքներից: Ողջ հասույթը կփոխանցվի Արցախում պատերազմից վնաս կրած մեր հայրենակիցների ընտանիքների օգնությանը:

    • ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԹԱՎՇԵ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
      2020-09-11 08:47

      Հայաստանում հայտարարվել է նախագծման մրցույթ՝ հանրապետության Ազգային ժողովի նոր մասնաշենքի կառուցման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա»-ն։ Նա պարզաբանել է, որ մասնագիտական հանձնաժողովը բաղկացած է 10 հոգուց, որոնք ներկայացնում են Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը և Ճարտարապետների պալատը: «Գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզ նախագիծը»,- պարզաբանել է նա:

    • ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ԼՈԿ ԽՈՍՔԵՐՈՎ
      2020-08-13 08:49

      Ինչպեսև հայկական տնտեսության բազմաթիվ այլ բնագավառներ, խորացող ճգնաժամի պայմաններում անկում է ապրում նաև շինարարության ոլորտը։ Եվ այդ մասին վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։ Այսպես, օրերս հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կատարվել են 105,7 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, ինչը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալի 76,6%-ը։ Այլ կերպ ասած՝ ոլորտն «ընկել է» գրեթե մեկ քառորդով (23,4%-ով)։