Վլադիմիր Պոզներ. Իմ սիրտը հայկական կողմում է
Ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզներն ափսոսում է, որ Հայաստան կատարած այցի շրջանակում չի կարողացել ժամանակ գտնել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Այդ մասին նա ասել է Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում:
«Ցավոք, չեմ եղել Լեռնային Ղարաբաղում:Հաճույքով կայցելեի, բայց չհասցրեցի: Կայցելեի իմ դիրքորոշումը հայտնելու համար, որպեսզի բոլորը, այդ թվում՝ պարոնայք ադրբեջանցիները, հասկանան, որ սիրտս այս կողմում է, ոչ թե այն»,-ասել է Պոզները:
Պոզները հայտարարել է նաև, որ իրեն չի մտահոգում Բաքվի «սև ցուցակը», ավելին, դա միայն ժպիտ է առաջացնում: «Դե կընդգրկեն ինձ սև ցուցակում, հետո՞ ինչ: Կարծում եմ, ես կշարունակեմ գիշերները հանգիստ քնել»,-ասել է լրագրողը:
Պոզները նշել է, որ մեծ համակրանքով է վերբերվում հայերին ու Հայաստանին՝ շատ խելացի համարելով հայերին: Նա նշել է, որ իրեն գրավում է հայերի եզակի ունակությունը՝ գոյատևել ու վերապրել բարդ պայմաններում: Նաև նրան դուր է գալիս հայերի կենսուրախությունը, անկախ ամեն ինչից:
Նա նաև իր տպավորություններն է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից: Ըստ նրա, կառավարության ղեկավարի համար շարունակում է շատ կարևոր մնալ, եթե ոչ ամենակարևորը, իր լրագրողի մասնագիտությունը: «Ես նույնիսկ ուզում էի ասել նրան, որ չի կարելի միաժամանակ և լրագրող, և վարչապետ լինել: Նա շատ հասարակ մարդ է շփման մեջ, նրա հետ հաճելի է զրուցել: Նա լսելու ունակություն ունի, դա հազվադեպ է պատահում նման կարգավիճակով մարդկանց մոտ: Շատ համակրելի մարդ է»,-ասել է Պոզները, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».