ՓԼԱՏԱԿՆԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Ինչպես նշել է Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը, առաջին անգամ է, որ Արցախի իշխանությունները պաշտոնապես չմասնակցեցին Հայաստանում Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին։
Արշավիր Ղարամյանը այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում, բայց արտահայտվել, հարկ է նշել, փոքր-ինչ դիվանագիտորեն։ Կարող էր ավելի պարզ ասել. առաջին անգամ է, որ Արցախի իշխանություններն այդ միջոցառումներին մասնակցելու հրավեր չստացան… Դժվար է ասել, թե ինչի հետ է դա կապված. ներկայիս իշխանություններին բնորոշ հերթական վրիպումն է, թե խոր վիրավորանքի այդպիսի յուրօրինակ արտահայտություն… անհասկանալի է, թե ինչի համար։ Գուցե Հայաստանի վարչապետին ընդունելու անբավարար ջերմեռանդ մակարդակի՞, Շուշի կատարած նրա վերջին այցի ժամանակ։
Ասենք, Արցախն իր սեփական բազմաթիվ կարևոր գործերն ունի. փաստացի այնտեղ արդեն ընթանում է 2020 թվականի նախագահական գալիք ընտրությունների քարոզարշավը։ Առանձնակի ակտիվ է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որը հաճախակի հանդիպումներ է անցկացնում ընտրողների հետ։ Որոշ փորձագետներ համարում են, որ Արայիկ Հարությունյանի այդպիսի վաղ ակտիվությունը կարող է ֆալստարտ դառնալ, և չարժեր, որ նա այդքան շուտ իր վրա վերցներ կրակը։ Իսկ մյուսները համարում են, որ ամեն ինչ հաշվարկած է, Արայիկ Հարությունյանը հենց այն թեկնածուն է, որին ոչ պաշտոնապես կաջակցի պաշտոնական Երևանը, և որի հաղթանակի համար, բացառված չէ, ընտրությունները կանցկացվեն սահմանված ժամկետից շուտ, այսինքն՝ արդեն այս տարի։
Այդ տեսանկյունից ուշագրավ է, որ Արցախում հայտարարվել է նոր՝ «Միացում» դաշինքի ստեղծման մասին, որի կազմում ընդգրկվել են մի շարք ոչ մեծ հասարակական և քաղաքական կազմակերպություններ, ինչպես նաև Արցախի գործող իշխանությունների նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքով հայտնի առանձին անձինք։ Բավական է նշել, որ դաշինքի կազմում է նաև «Սասնա ծռեր» կուսակցությունը՝ ի դեմս կազմակերպության ղարաբաղյան կառույցի, դա արդեն ինքնին շատ բանի մասին է վկայում։
…Արցախի իշխանություններին Առաջին Հանրապետության օրվա տոնակատարությանը չհրավիրելը իշխանությունների կողմից միակ անհեթեթ քայլը չէր այդ օրը։ Նրանց նեղացկոտության ևս մեկ դրսևորում դարձավ ՀՅԴ-ի ներկայացուցիչներին չհրավիրելը Սարդարապատում Արամ Մանուկյանի հուշարձանի բացմանը։ Ընդ որում զվարճալի է, որ այդ հուշարձանը Հայաստանին է նվիրել Կանադայում ՀՅԴ-ի կառույցը… Ըստ երևույթին, այդ կերպ իշխանությունը ՀՅԴ-ին ցույց տվեց իր խոր վիրավորանքը վերջերս ՀՅԴ-ի կազմակերպած հանրահավաքի կապակցությամբ, որի ընթացքում կուսակցությունը դեղին քարտ ցույց տվեց իշխանություններին։
…Բայց մայիսի 28-ի օրը նշանավորվեց ոչ միայն այդ անհեթեթ կոլիզիաներով։ Տեղի ունեցավ ևս մեկ իրադարձություն, ինչպես ասում են, միանգամայն այլ օպերայից. Ռոբերտ Քոչարյանն այդ օրը հանդիպեց իր զինակիցների հետ։ Հանդիպեց և հայտարարեց, որ դեռ մեկ տարի առաջ չէր կասկածում, թե դեռ որքան գործեր կան անելու, և շատ ուրախ է, որ արդեն կա ակտիվ, հետաքրքիր թիմ, որի հետ միասին անպայման անցնելու են նոր հաղթանակների ուղի…
Գաղտնիք չէ, որ նման հայտարարություններից շատերը սահմռկում են։ Հատկապես մի պատգամավոր, որն ակտիվորեն զբաղված է «Ռոբերտ Քոչարյանի արյունոտ ռեժիմի մերկացումներով»։ Համացանցում զետեղած իր «մերկացումներում» նա ամենայն լրջությամբ Քոչարյանին է մեղսագրում, օրինակ, սովորական ավտովթարը, որի ողջ «առեղծվածայնությունը» ամփոփված է նրանում, որ դա տեղի է ունեցել Քոչարյանի կառավարման տարիներին՝ 1998-2008թթ….
Զոմբիկները նման տեքստերի ընթերցումից սաստիկ գրգռվում են, քանի որ չեն էլ կռահում, թե ինչու է «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը այդպիսի հակաքոչարյանական էքստազ ապրում։ Իսկ պատճառը պարզ է, թեև վայ-պատգամավորը երբեք այդ մասին չի գրի։ Չի գրի այն մասին, որ Քոչարյանի կառավարման տարիներին պատժաժամկետ է ստացել պարտադիր զինծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթերի կեղծման համար…
Բայց Քոչարյանն, իհարկե, իրավացի է. առաջիկա գործերն իսկապես առավել քան շատ են, մանավանդ եթե հաշվի առնենք թույնի քանակը, որ անցած տարիների ընթացքում հասարակական գիտակցության մեջ ներարկեցին Քոչարյանի հակառակորդները։ Բայց ինչ արած, ինչպես ասում են, աչքը վախենում է, ձեռքը՝ անում։ Ըստ երևույթին, իսկապես գալիս է փլատակները մաքրելու ժամանակը։ Հենց թեկուզ նրա համար, որ Հայաստանը չդառնա Կարլ Մարքսի այն ասույթը հաստատող օրինակը, որ «ազգին, ինչպես կնոջը, չի ներվում թուլության պահը, երբ առաջին իսկ պատահած արկածախնդիրը կարող է բռնություն գործել նրա նկատմամբ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 09:40
Премьер ушел в 5-дневный отпуск, сообщила его пресс-служба. Оно и понятно. Объявил войну с Церковью, съездил к Эрдогану, занялся моральным обликом католикоса и архиепископа, посадил известного бизнесмена, разоблачил «заговор», пообщался с Алиевым, пообещал ему «коридор», а своему электорату - национализацию «Электрических сетей» и голову католикоса.
-
2025-07-17 09:41
Пресс-конференция Пашиняна сюрпризов не принесла. Ранее сделанные оценки подтверждаются, по сути, ничего нового, ни в плане содержания, ни в плане традиционного популистского бла-бла-бла….
-
2025-07-15 11:17
После Абу-Даби Никол Пашинян отправился сначала в Брюссель, потом в Париж. Согласовывать достигнутые с Алиевым договоренности с руководством Европейского Союза и с Макроном. О каких договоренностях с Алиевым и согласованиях с Европой идет речь, можно судить по тем направлениям, на которые ЕС пообещал Пашиняну подкинуть деньжат. В частности, на развитие транспорта и логистики, откуда перепадет и на строительство коммуникаций, которые должны связать западные регионы Азербайджана с Нахиджеваном.
-
2025-07-15 09:19
Почему всякий раз, когда Николу Пашиняну предстоит встреча с Ильхамом Алиевым, у общественности тревожные ожидания? Если в Азербайджане от подобных встреч ждут новых бонусов для своей страны, то в Армении все опасаются новостей о новых уступках. Другое дело, что в личных интересах последователи Пашиняна заранее обдумывают варианты, как представить достижениями ожидаемые уступки. В николовском стиле.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-21 10:42
Անկախության օրվան նվիրված միջոցառումների մեկնարկից առաջ, մինչ Գյումրի այցելելը ՀՀ իշխանության անդամներն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր վաղ առավոտյան այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի ազատագրման ու պետականության կառուցման համար զոհված հերոսներին։
-
2019-05-28 11:27
101 տարի առաջ թվում էր` ստեղծված է բոլոր նախադրյալները, որպեսզի հայ ժողովուրդը հանձնվի պատմության առաջ, բայց տեղի ունեցավ անսպասելին ու հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թվում էր կորցրել էր անդառնալիորեն։ Սարդարապատում Առաջին Հանրապետության 101–ամյակի կապակցությամբ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
2019-05-28 10:43
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։
-
2019-05-28 10:39
Հայաստանն այսօր նշում է Առաջին Հանրապետության հռչակման 101-ամյակը: 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: