Последние новости

ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏՎԵՑԻՆ, ԻՍԿ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆԿԵՑԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԹՈՒՓ ՈՒ ԽՈՏ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղաքաշինական նոր խորհրդի առաջին նիստը, որի կազմում ընդգրկվել են տարբեր սերունդների փորձառու ճարտարապետներ։

Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքերով, խորհրդի աշխատանքը թույլ կտա զարգացնել քաղաքը ճիշտ ուղղությամբ։ «Այսօր մենք շատ կարծրատիպեր քանդում ենք նաև քաղաքաշինական ոլորտում, իհարկե` ոչ թե մասնագիտական, այլև մոտեցումների առումով, և բնականաբար, մենք պետք է նաև զսպող մեխանիզմներ ունենանք,- նշեց քաղաքապետը:- Երևան քաղաքը պետք է իր ոճը ունենա։ Երևանի համար կարևոր հիմնական նախագծերը կներկայացվեն քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի քննարկմանը, և որոշումները կկայացվեն բազմակողմանի քննության արդյունքում»։

Խորհրդի առաջին նիստում ներկայացվեց երկու առաջարկ. Պարոնյան 15 հասցեում բազմաբնակարան շենքի և Բարբյուսի 66 հասցեում բազմագործառույթ շենքի շինարարության նախագծերը։ Քննարկումների և քվեարկության արդյունքում միաձայն որոշում ընդունվեց առաջին նախագիծն ուղարկել վերջնական մշակման, իսկ երկրորդ նախագիծը մերժվեց ձայների ճնշող մեծամասնությամբ։

Նույն օրը քննարկվում էին կլիմայի փոփոխության ազդեցությունը Երևանում մեղմելու և համապատասխան ծրագրեր մշակելու մեխանիզմները։ Ներկայացվեցին նաև աշխարհի տարբեր երկրներում «Կանաչ կլիմայական հիմնադրամի» (GCF) աջակցությամբ իրականացված նախագծերը, քննարկվեցին նոր նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները։ Դրանցից էր «Պատրաստվածության աջակցություն» ծրագիրը, որն իրականացվում է կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով՝ ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ և GCF-ի ֆինանսական օժանդակությամբ։

«Երևանի քաղաքապետարանը կարևորում է բնապահպանական տարբեր նախաձեռնությունների իրագործումը: Տարիների ընթացքում քաղաքում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, այդ թվում՝ բնապահպանական, որոնք հանձն ենք առել քայլ առ քայլ լուծել առաջիկա տարիների ընթացքում: Այսօր մշակվում է տրանսպորտային նոր ցանցը, որտեղ հաշվի ենք առնելու արտանետումների նվազումը։ Վարկային միջոցների ներգրավմամբ կլուծենք նոր աղբավայրի կառուցման խնդիրը: Ուստի, պետք է այնպես ծրագրենք քաղաքի զարգացման տեսլականը, որ նոր գաղափարները լինեն իրապես իրագործելի ֆինանսական առումով և արդյունավետ »,- ընդգծեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

Все кафе работают как ни в чем не бывало

Երեվանում կանաչ տարածքների աղետալին պակասուրդի խնդիրն արդիական է արդեն երեք տասնամյակ։ Մասնագետներն ահազանգում են. եթե շտապ չձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ապա մայրաքաղաքին անապատացում է սպառնում։ Բնապահպանները խոսում են այն մասին, որ վերջին տարիների ամառային ռեկորդային տապի պատճառը հենց կանաչապատ տարածքների սրընթաց նվազող մակերեսներն են։ Դրանց սակավ քանակը չի կարող բացասաբար չանդրադառնալ տեղի միկրոկլիմայի վրա, և քաղաքների ամառային ջերմաստիճանը 7 աստիճանով ավելի բարձր է, քան քաղաքի սահմանագծից դուրս։

Այս համատեքստում ցուցանշական է Օպերայի շրջակա սրճարանների, այսպես կոչված՝ ապամոնտաժման հետ կապված պատմությունը։ Նոր քաղաքապետը մեղադրանքներ էր շռայլում քաղաքային նախկին իշխանության հասցեին, իբր՝ կառուցապատել են Օպերայի շրջակա տարածքը, երբեմնի հարմարավետ ու կանաչ։ Պետք է վերջ տալ այս այլանդակությանը և վերադարձնել կանաչապատ տարածքները երևանցիներին, բարբառում էր նա։ Մարտի 13-ին սկսվեց երկու սրճարանների՝ «Ջազվեի» և «Ատլանտիկի» ապամոնտաժումը, թեև դրանց տերերը (ինչպեսև, ասենք, մնացած բոլորինը) շինարարության և շահագործման թույլտվություն ունեին։ Հասարակական սննդի մնացած բոլոր օբյեկտներն աշխատում են ողջ թափով, թեև քաղաքային իշխանությունները խոստացել էին, թե աստիճանաբար դրանք էլ կվերացնեն։

«ԳԱ»-ի թղթակիցը օրերս կրկին այցելեց Օպերայի տարածք։

Խոսք անգամ չկա որևէ փուլային ապամոնտաժման մասին։ Բոլոր սրճարաններն աշխատում են ասես ոչինչ չի եղել։ Մի քանիսը նույնիսկ վերանորոգվել են, մասնավորապես՝ «Կարապի լիճ» սրճարանը (սեփականատերը Կենտրոն համայնքի նախկի թաղապետ և ՀՀՇ անդամ Արարատ Զուրաբյանն է) և ռեստորանը, որը պատկանում է նույնպես Կենտրոն համայնքի նախկին թաղապետ Գագիկ Բեգլարյանին։ Այդ հաստատությունները քանդելու հարց առաջիկայում դրված չէ։ Անվնաս կանգնած է նաև կողքին գտնվող հզոր կառույցը, որտեղ իրեն հիանալի է զգում գիշերային մեծ ակումբը։ Մի խոսքով, մարտ ամսից ոչինչ չի փոխվել։ Իսկ քանդած սրճարանների տեղում մեկ-երկու թուփ են տնկել ու խոտ ցանել։

«Ոչ ոք դեմ չէ, որ Օպերայի շրջակա տարածքն ընդունի նախնական տեսքը, ինչպիսին այն տեսնում էր Ալեքսանդր Թամանյանը,- ասում է Անուշ Աղաբեկյանը։- Ես ապրում եմ Թումանյան փողոցում և ամռանը չեմ կարողանում բացել պատուհանները. բարձր երաժշտություն, աղաղակներ և աղմուկ գրեթե մինչև ուշ գիշեր։ Բայց առայժմ տեսնում եմ միայն «ընտրողական քանդում»։ Եթե քաղաքապետարանը որոշում է ընդունել, ապա թող գործն ավարտին հասցնի, և միանգամից։ Ի՞նչ է նշանակում «փուլ առ փուլ քանդել»։ Թե՞ գործում է ոչ հրապարակային օրենքը. յուրայիններին չեն հանձնում»։

« Ոչ մի գործ նոր իշխանություններն ավարտին չեն հասցնում,-նշում է բժշկական գիտությունների թեկնածու Նաիրա Տեր-Ղևոնդյանը։- Այստեղ բզբզեցին, այնտեղ բզբզեցին, այստեղ խոստացան, այնտեղ խոստացան… Աղբը մի փողոցից հավաքեցին, իսկ մյուսում այդպես էլ նեխում է։ Նույնն էլ սրճարանների առումով։ Ինչպե՞ս կարելի է այդքանից հետո հավատալ նրանց»։

«Գարնանը սոցիալական ցանցերում առկայծեց Օպերայի տարածքի մանրամասն հատակագծի նախագիծը,- ասում է ինժեներ-շինարար Էմիլ Սահակյանը։- Ես դա տեսել եմ։ Ըստ նախագծի, այդ տարածքում չպետք է լինի ոչ մի սրճարան։ Մի քանի օր անց նախագիծն անհետացավ։ Թե ինչու, անհասկանալի է։ Եվ ինչո՞ւ այդ նախագիծը ցուցադրված չէ հենց Օպերայի տարածքում։ Արդյունքում բազմաթիվ երևանցիների մոտ մեծագույն կասկածներ են առաջանում, որ Օպերայի տարածքն այս իշխանությունների օրոք չի ստանա իր նախնական տեսքը։ Անձամբ ես համոզված եմ, որ դա ինչ-որ մեկի շահերից բխող հերթական բիզնես-ծրագիրն է»։

 

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВЕРНАКУЛЯРНЫЙ КВАРТАЛ ИЛИ БЕТОННЫЙ МОНСТР? ЧТО ЖДЕТ КОНД?
    2025-05-03 10:40

    В настоящий момент ведется работа над созданием единой концепции по реконструкции столичного района Конд, заявила на днях советник мэра Еревана Сона ТЕВАНЯН.

  • "НАМ НЕЧЕГО СДАВАТЬ! ЭТО ЗЕМЛЯ НАШИХ ПРЕДКОВ".
    2025-05-03 09:23

    Уже несколько недель в ночное время в некоторых приграничных селах Тавушской и Вайоцдзорской областей слышны выстрелы со стороны Азербайджана. На днях корр. "ГА" побывал в Бардзруни и ознакомился с жизнью сельчан.

  • ЧУДО СВЕТА ХРАНИТ ЕЩЕ МНОГО ТАЙН
    2025-05-02 10:17

    Международная группа археологов обнаружила в пирамиде Хеопса в Гизе крупную скрытую полость. Открытие стало одним из самых значимых в изучении египетских пирамид за последние десятилетия. Результаты исследования опубликованы в журнале Nature. Скрытое пространство длиной около 30 метров удалось выявить без проведения масштабных раскопок - благодаря мюонной томографии, которая использует космические лучи для создания трехмерных изображений внутренних структур. Открытие было сделано в рамках проекта ScanPyramids, возглавляемого Каирским университетом.

  • ДАВИД ПИПОЯН: НАЛИЦО СИСТЕМНЫЕ ПРОБЛЕМЫ В СФЕРЕ КОНТРОЛЯ
    2025-05-01 10:49

    Что ни день, то сотрудники Инспекционного органа безопасности продуктов питания РА обнаруживают грубые нарушения санитарных норм при производстве и реализации тех или иных продуктов. Это уже стало системой. Корр."ГА" попросил прокомментировать ситуацию руководителя информационно- аналитического центра по оценке пищевой цепи Центра эколого-ноосферных исследований НАН РА Давида Пипояна.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ