Քոչարյանը դատավորին․ «Այս գործը ձեր թափի գործը չի»
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին գործը քննող դատավոր Արմեն Համլետի Դանիելյանին:
Ներկայացված միջնորդությունների վերաբերյալ դատարանում իր դիրքորոշում հայտնեց նաև Ռոբերտ Քոչարյանը:
«Հարգելի՛ դատարան, բոլոր այդ քրեական գործերը, այդ դատավարությունները եղել են իմ նախագահական ժամկետն ավարտելուց հետո, որոնց ծանոթ չէի, չէի զեկուցվում: Չեմ բացառում, որ որոշ գործերով կարող է սխալներ եղել են։ Բայց, ծանոթ լինելով այս քրեական գործի նյութերին, կարող եմ ասել, որ սա ամբողջությամբ կարած գործ է:
Եվս մեկ անգամ հորդորում եմ Ձեզ, Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս և այս գործը սարքելու համար մարդիկ ապագայում օրենքով շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու»,–ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով այն փաստին, որ դատավոր Արմեն Դանիելյանին անձամբ ինքն է նշանակել, Քոչարյանը նշեց, որ անկեղծ իրեն վատ է զգում այն հանգամանքից, որ իր նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձևավորված: «Լավ բան չի տարիների ընթացքում լինելով համակարգում՝ այսպիսի համբավ ձեռք բերելը: Այս գործը ձեր թափի գործը չի»,–ասաց Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով մերժեց ինքնաբացարկի վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը:
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 11:31
Карабахский депутат Давид Галстян назвал свой арест политической расправой, направленной на то, чтобы заставить его замолчать. Об этом говорится в его заявлении, которое он передал из СИЗО через адвоката.
-
2025-07-01 11:28
После возбуждения уголовных дел против архиепископов Баграта Галстаняна и Микаела Аджапахяна и их арестов, правоохранители начали масштабные проверки имущества их окружения. Об этом пишет газета «Жоховурд» со ссылкой на свои источники.
-
2025-07-01 11:25
Ограничение в отношении Армена Чарчяна в системе снято. Проблема решена. Об этом сообщает адвокат Эрик Алексанян.
-
2025-07-01 11:06
Каждое действие премьер-министра Никола Пашиняна — это начало новой катастрофы, это провозглашение новой катастрофы. Об этом заявила депутат парламента Арцаха Метаксе Акопян.