Որոշել են կայունացնել նավթի համաշխարհային շուկան
«Մեծ քսանի» էներգետիկայի նախարարները կիսում են մտահոգությունները Պարսից ծոցի շրջանում լցանավերի վրա հարձակումների կապակցությամբ և համատեղ կաշխատեն նավթի համաշխարհային շուկան կայունացնելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արդյունաբերության նախարար Խիրոսիգե Սեկոն, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:
Անցած հինգշաբթի Օմանի ծոցում հարձակման են ենթարկվել երկու լցանավեր: Դրանցից մեկը պատկանել է ճապոնական ընկերությանը: ԱՄՆ-ը մեղադրել է Իրանին այդ հարձակումներին մասնակից լինելու մեջ:
«Մեր որոշումներից ամենակարևորն այն է, որ մենք պետք է համատեղ աշխատենք էներգետիկայի տեսանկյունից վերջերս տեղի ունեցած դեպքերը հաղթահարելու համար»,-լրագրողներին ասել է Սեկոն այս օրերին Ճապոնիայում G20-ի համաժողովի շրջանակներում էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարների հետ հանդիպումից հետո:
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Հալիդ Ալ Ֆալիհը Սեկոյի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Էր Ռիադը շատ լուրջ է ընդունել վերջերս տեղի ունեցած իրադարձությունները՝ ներառյալ մայիսի 12-ին ԱՄԷ-ի ափերի մոտ չորս լցանավերի վրա հարձակումները: Իր խոսքով՝ այդ հարձակումները խախտել են վառելիքի մատակարարման շուկայում անվտանգությունն ապահովելու շուրջ վստահությունը: «Թագավորությունը հետաքրքրված է նավթի համաշխարհային շուկայում կայունացման հարցով»,-հավելել է նախարարը:
ԱՄՆ-ի էներգետիկայի փոխնախարարը նույնպես դատապարտել է այդ հարձակումները:
«Մեծ Քսանի» առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 28-29-ը Օսակայում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».