«Եվրոպական պուրակ»-ը Աշոցքում
Հայաստանում Եվրոպական միությանպատվիրակությունը՝ դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ, «Էյ ԹԻ Փի» բարեգործական հիմնադրամի հետ Աշոցքում՝ դահուկայի սպորտի կենտրոնում, հունիսի 16-ին հիմնեց Հայաստանում իր տեսակով առաջին ծառերի Եվրոպական պուրակը: Պուրակի բացմանը ներկա էին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և այլք:
Պուրակում տնկվեց 45 կեչի և 45 արոսենի։ Տնկիները տրամադրել էր «Էյ ԹԻ Փի» հիմնադրամը: 4-5 ամյա տնկիները աճեցվել են հիմնադրամի տնկարաններում և Աշոցքի տարածաշրջանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված են: «Արոսենին կոչվում է նաև եվրոպական հացենի, այստեղից էլ պուրակի անվանումն է: Այն տարածված է ինչպես Եվրոպայի շատ շրջաններում, այնպես էլ Հայաստանում»,-լրագրողներին տեղեկացրեց «Էյ ԹԻ Փի»բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը:
Պուրակում առաջինը ծառ տնկելու պատիվը վերապահվել էր դեսպան Պյոտր Սվետալսկուն։
«Սա ևս մեկ կարևոր քայլ է Աշոցքում դահուկավազքի ներուժը, ինչպես նաև զբոսաշրջությունը զարգացնելու ճանապարհին։ Ծառ տնկելով մենք մեր սերն ենք արտահայտում Հայաստանի հանդեպ: Մենք շարունակում ենք աջակցությունն Աշոցք համայնքին՝ զարգացնելու դահուկավազքի համար առկա ներուժը: Մենք, որպես Եվրոպական միություն, աջակցել ու աջակցում ենք Աշոցքին, որպեսզի ավելի շատ զբոսաշրջիկներ գան այստեղ, և տարածաշրջանը բարգավաճի: Այս ծառերը, որոնք տնկվելու են այստեղ, էլ ավելի էն գեղեցկացնելու տարածքը: Ծառեր տնկելը միայն գեղեցկության նպատակով չէ, այլ ՝ բնական միջավայրն ավելի լավը դարձնելու։ Այս պուրակ-արահետը նաև գեղեցիկ ֆոն կապահովի այս ձմեռային ստադիոն կոչվող տարածքի համար»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Պյոտր Սվիտալսկին:
Աշոցքում դահուկային կենտրոն այս տարվա հունվարին բացվեց: Կենտրոնը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող 10 ներկայացուցչական ծրագրերից առաջինն է ՝ ուղղված համայնքներում բացօթյա միջոցառումների ու առողջ ապրելակերպի զարգացմանը և զբոսաշրջիկների ներգրավմանը: Կենտրոնի նպատակն է նպաստել Աշոցք համայնքին, զարգացնել դահուկավազքի ներուժը, խթանել ձմեռային զբոսաշրջությունը, ինչպես նաև օգնել մարզիկներին՝ մասնակցելու մրցույթների ու վերապատրաստումների: Դահուկային կենտրոնը ղեկավարում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան՝ Աշոցք համայնքի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 19:40
Главным сюжетом внутренней политики Армении стало противостояние между премьером Николом Пашиняном и главой Армянской Апостольской церкви Гарегином II. Ведущий научный сотрудник Института международных исследований МГИМО Сергей Маркедонов в статье для Forbes.ru пишет, что этот конфликт, подобно воронке, вовлекает новых участников.
-
2025-06-20 19:37
Уголовное дело и арест бизнесмена, главы ГК "Ташир" Самвела Карапетяна станет плохим сигналом со стороны властей Армении для реальных и потенциальных инвесторов, сказал Sputnik Армения председатель Форума армянских союзов Европы и армянской диаспоры Словакии Ашот Григорян.
-
2025-06-20 19:34
В социальной сети Facebook открыта страница Совета по защите прав известного предпринимателя и мецената Самвела Карапетяна. На странице представлены все действия, направленные на защиту предпринимателя. Также там размещена вся информация, связанная с заключением Самвела Карапетяна, его сторонниками, борьбой за свободу и другими событиями.
-
2025-06-20 19:32
Агентство AFP сообщает, что переговоры между европейскими министрами иностранных дел и их иранским коллегой Аббасом Аракчи начались.