Մոսկվա. Իրանի շուրջ իրավիճակը չափազանց վտանգավոր է
Իրանի շուրջ իրավիճակը պատերազմի շեմին է, ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով Իրանին ԱՄՆ հարվածելու պատրաստության մասին հաղորդումը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ավելի վաղ New York Times թերթը, հղում կատարելով վարչակազմում ունեցած աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել ամերիկյան անօդաչու սարք խփած Իրանին ռազմական հարվածներ հասցնելուն, բայց հետո մտափոխվել է։
«Ես չեմ գնահատի այն, թե իրականում ինչ է տեղի ունեցել վերջին ժամերին, բայց այն տեղեկատվությամբ, որ ստանում ենք, միանգամայն ակնհայտ է, որ իրավիճակը չափազանց վտանգավոր է։ Դա ես կանվանեի հավասարակշռում պատերազմի շեմին»,- ասել է Ռյաբկովը լրագրողներին։
«Անկախ գործողության բնույթից, դրա մասշտաբներից, նպատակներից, խնդիրներից, ինքնին ասպեկտը, որ դա արդեն գտնվում է որոշում կայացնելու շեմին, ուժի կիրառման օգտին վկայող փաստ է, այդ փաստը հաստատում է, ինչը մենք ասում ենք մշտապես՝ ԱՄՆ-ը գիտակցված իրավիճակի սրման գիծ է տանում»,- ավելացրել է նա, տեղեկացնում է News.am-ը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի զինված ուժերի մի մասը) հինգշաբթի տեղեկացրել է, որ իրանական զինված ուժերը խփել են ամերիկյան անօդաչու սարք Պարսից ծոցում, երկրի հարավում, այն բանից հետո, երբ այն խախտել էր Իրանի օդային տարածքը։ Ավելի ուշ ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել էր, որ իրանական զենիթահրթիռային համալիրը խփել է ԱՄՆ ՌԾՈւ անօդաչու սարք Հորմուզի նեղուցում, միջազգային օդային տարածքում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-28 19:35
Как передает Panorama.am, эксперт по вопросам Азербайджана Анжела Элибегова на своей странице в соцсети Facebook обратилась к Николу Пашиняну:
-
2024-05-28 19:33
Ввод западных войск на Украину - это нагнетание и ещё один шаг к конфликту в Европе и глобальному конфликту, заявил президент РФ Владимир Путин, передает РИА Новости.
-
2024-05-28 19:32
Представители наблюдательной миссии ЕС в Армении и посол Румынии в Ереване Корнел Ионеску посетили аэропорт Капана, а также общины Мегри и Агарак Сюникской области. Об этом сообщается в микроблоге наблюдательной миссии в соцсети X, передает Sputnik Армения.
-
2024-05-28 19:30
Католикос Великого Дома Киликийского Арам I строго осудил инцидент с запретом на вход в мемориальный комплекс Католикоса Всех армян Гарегина II. Об этом говорится в заявлении Дома Киликийского, передает Sputnik Армения.