Արսեն Բաբայան․ Իրավիճակը գնահատում եմ ծայրահեղ վատ
Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում եմ ծայրահեղ վատ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան, «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանը։
«Սա շարունակությունն էր այն օրինախախտումների, որոնք եղան սկզբից, այսինքն՝ Վահե Գրիգորյանի առաջադրումից մինչև օրս», - ասաց նա։
Բաբայանն ընդգծեց՝ բազմիցս ասել են, որ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին չի կարելի առաջադրել, որովեհտև դա կոպտագույն խախտում է։
«Մասնագիտական հանրությունում պարբերաբար ասելով ու տեսնելով, որ իշխանությունը չի արձագանքում, ավելին՝ շարունակում է իր համոզմունքները՝ խախտել օրենքը, հիմա ականատես ենք լինում հաջորդ փուլին՝ ընտրվեց, հիմա կարող է ինքնահռչակվել ՍԴ նախագահ, մի քիչ ավելի ուշ կարող է վարչապետ էլ ինքնահռչակվել», - նշեց Ա. Բաբայանը։
Նրա խոսքով՝ դատարաններն իշխանության այն ճյուղն են, որի նկատմամբ չի կարելի կիրառել այն, ինչ հնարավոր եղավ գործադիր կամ օրենսդիր իշխանության նկատմամբ։
«Դատարանները պետք է լինեն բացառապես անկախ ու եթե մենք այսօր թույլ տանք, որ ՍԴ-ում լինեն նույն ապօրինություններն, ինչ լսեցինք Ազգային ժողովում Վահե Գրիգորյանից, ապա շատ վատ նախադեպ կդնենք հետագայի համար», - նշեց նա։
Արսեն Բաբայանն ընդգծեց՝ պետությունը դեռևս ի զորու չէ իրականացնել իր գործառույթն ու պաշտպանել արդարադատությունը, դատական իշխանությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.