Ռոուհանին ընդգծել է էներգետիկայի և հաղորդակցության ծրագրերի կարևորությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել, որ Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը պետք է զարգանան տնտեսական, քաղաքական ու միջազգային ոլորտներում: Թեհրանը նպատակադրված է խորացնել հարաբերությունները Երևանի հետ:
Հուլիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Հասան Ռոուհանին ասել է. «Իրանի ժողովուրդը պատմական ու մշակութային բարիդրացիական կապեր է ունեցել հայ ժողովրդի հետ»:
Խոսելով էլեկտրաէներգիայի ու էներգետիկ ռեսուրսների մասին` Իրանի նախագահն նշել է. «Մենք կարող ենք ավելի արագ իրականացնել էլեկտրաէներգիայի, էներգետիկ ռեսուրսների ու տրանսպորտի ոլորտներում մեր համատեղ ծրագրերը»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական ԻՍՆԱ-ն, Հասան Ռոուհանին ընդգծել է Արաքս գետի կարևորության փաստը երկու հարևան երկրների համար` ասելով. «Նկատի ունենալով այն փաստը, որ Իրանի բնակչության մի զգալի մասն Արաքսի ջրերն օգտագործում է որպես խմելու ջրի ու ոռոգման աղբյուր, գետի կենսականությունն անչափ կարևոր է»:
ԻԻՀ նախագահը հավելել է. «Մենք նպատակ ունենք Պարսից ծոցն ու Օմանի ծոցը կապել Սև ծովին. այս ծրագիրն իրականացնելու ուղիներից մեկը այն Իրանի, Հայաստանի ու Վրաստանի միջոցով իրագործելն է»:
Ընդգծելով, որ Իրանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները եվրասիական երկրների հետ` նախագահն ասել է. «Բարեբախտաբար, մեր խորհրդարանը համագործակցության փաստաթուղթ է ստորագրել (հունիսի 10-ին Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը-խմբ.) եվրասիական տարածաշրջանի հետ, և այս տարածաշրջանի երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը մեզ համար լավ հնարավորություն է»:
Միևնույն ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է. «Մենք մեզ պատասխանատու ենք զգում Իրանի` եվրասիական տարածաշրջանի հետ հարաբերությունների զարգացման գործում: Վստահեցնում եմ` բոլոր համատեղ ծրագրերն ու ներդրումները կիրագործվեն երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով»:
Խոսելով Արաքս գետի կենսունակության մասին` ՀՀ փոխվարչապետը նշել է. «Վստահեցնում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարի ներկայությունը այսօրինակ հանդիպումներին վկայում է այն մասին, որ Երևանը հատուկ ուշադրություն է դարձնում այս խնդրին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 14:10
Официальный представитель Кремля Дмитрий Песков подтвердил, что телефонный разговор между президентом России Владимиром Путиным и президентом США Дональдом Трампом состоится в 17:00 по московскому времени, передает ТАСС.
-
2025-05-19 14:05
Председатель Национального собрания Армении Ален Симонян опроверг слухи о якобы ведущихся обсуждениях по поводу вывода 102-й российской военной базы с территории страны.
-
2025-05-19 14:03
Второй президент Армении Роберт Кочарян впервые сообщил о звонке третьему президенту Сержу Саргсяну во время "бархатной революции" 2018 года, в результате которой Никол Пашинян пришел к власти.
-
2025-05-19 14:00
Жизнь турецкого фотографа армянского происхождения Ара Гюлера переносится на большой экран и будет представлена на Каннском кинофестивале 2025 в разделе «Marche du Film» (78-й Каннский международный кинофестиваль проходит в городе Канны во Франции с 13 по 24 мая 2025 года, – AT), сообщают турецкие СМИ.