Հայաստանն ու Ռուսաստանը ատոմակայանի վերանորոգման նոր ժամկետներ են քննարկում
Հայաստանն ու Ռուսաստանը վերանայում են Հայկական ԱԷԿ–ի վերազինման նպատակով հատկացված վարկի և դրանով նախատեսված աշխատանքների ժամկետները։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարուժան Հարությունյանը։
Նրա խոսքով` կողմերը բանակցում են բացառապես վարկային համաձայնագրում նշված ժամկետը 2 տարով երկարաձգելու հարցի շուրջ։ «Վարկի գումարի փոփոխության հարց չի քննարկվում»,– նշեց Հարությունյանը։
Մինչ այդ, հիշեցնենք, հայկական կողմը հայտարարել էր, որ ատոմակայանի վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորումների երկու երրորդն արդեն գնված է։ Իսկ ս.թ. ապրիլին Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2019» միջազգային ֆորումի ժամանակ Հայաստանի պատվիրակության հետ քննարկվել էր վարկային համաձայնագրով նախատեսված աշխատանքների վերջնաժամկետը սահմանել 2020թ–ը։
Այժմ, փաստորեն, կողմերը քննարկում են աշխատանքները 2021թ.–ի դեկտեմբերին ավարտելու տարբերակը։
Նշենք, որ ատոմակայանի վերանորոգման համար ՌԴ կառավարությունը Հայաստանին 270 միլիոն դոլարի վարկ էր տրամադրել (վերադարձի ենթակա կլինի այնքան գումար, որքան գործնականում կծախսվի)։
Վարկը տրամադրվել էր արտոնյալ պայմաններով՝ տարեկան 3% տոկոսադրույքով։ Միաժամանակ Ռուսաստանի կառավարությունը նաև 30 միլիոն դոլարի չափով դրամաշնորհ էր տրամադրել՝ նախագծային աշխատանքների համար։
Նախատեսված նախնական պլանով ՀԱԷԿ–ի հիմնանորոգումը պետք է մեկնարկեր 2019թ.–ի հունիսի 1-ից օգոստոսի 1-ը, երբ հերթականությամբ կդադարեցվեր երկու տուրբինների աշխատանքը։
Օգոստոսի 1-ից ատոմակայանը դարձյալ պետք է սկսեր աշխատել մեկ տուրբինով, իսկ երկրորդի նորոգումը նախատեսվում էր ավարտել նոյեմբերին։ Կայանի հիմնանորոգումը և լիարժեք գործարկումը նախատեսվում էր իրականացնել 2019թ–ի դեկտեմբերին։
Հիշեցնենք` վերանորոգումից հետո կայանի հզորությունը կաճի ներկայիս 390-ից մինչև 420-430։ Իսկ վառելիքի նույն ծավալից տարեկան մի քանի հարյուր միլիոն կիլովատ-ժամ ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրվի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-08-17 11:21
Վրացա-ռուսական սահման տանող ճանապարհին կմտցվեն ցերեկային ժամերին տրանսպորտի երթևեկության սահմանափակումներ, հայտնում է «Sputnik-Грузия»-ն՝ վկայակոչելով Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրությունը:
-
2019-03-23 10:51
Նինոծմինդայի շրջանային բյուջեից 10 000 լարի է հատկացվել Գանձայում Վահան Տերյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքների համար: Jnews-ի հաղորդմամբ, Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանն ասել է, որ այն պատմամշակութային արժեք է, և ամեն մարդ իրավունք չունի գնա ու վերանորոգում իրականացնի, տեղեկացնում է Panorama.am։
-
2019-03-12 15:02
Երևանի քաղաքային բյուջեի միջոցներից 760 միլիոն դրամ է տնտեսվել գնումների գործընթացի արդյունքում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, զեկուցվել է քաղաքապետ Հայկ Մարությանին հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։