Բանաձևից հանվել են հակահայկական ձևակերպումները
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովը ընդունել է ֆրանսիացի պատվիրակի կողմից առաջարկված դրույթ, որով արձանագրվում է, որ Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատում՝ երեք հավասարազոր սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման: Հայկական պատվիրակությունը կարողացել է կանխել նաև բանաձևերից մեկում հակահայկական ձևակերպումների ընդգրկումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Մեզ համար ամենահիմնարար հարցն այն էր, որ երեկ ու այսօր ԽՎ-ի քաղաքական կոմիտեն քննարկում էր իռլանդացի մի պատգամավորի կողմից առաջարկված մի բանաձև, որտեղ տարբեր պատճառների արդյունքում տեղ էին գտել որոշ հակահայկական դրույթներ: Եվ այն պետք է քննարկվեր հանձնաժողովում և քվեարկվեր: Բնականաբար մենք հասկանում ենք, որ այս ամենը կարող էր տեղի ունենալ ոչ առանց ադրբեջանցիների ակտիվ միջամտության արդյունքում: Այն պահից, երբ տեղեկացանք, որ կա նման բան, սկսեցինք խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներով աշխատել, որպեսզի կանխենք բոլոր հակահայկական ձևակերպումները: Մասնավորապես բանաձևում կար ձևակերպում՝ այսպես կոչված «Ադրբեջանի 7 շրջանների վերաբերյալ»: Եվ մեր պատվիրակությունն իր ակտիվ ջանքերով կարողացավ այնպես անել, որ այդ անհեթեթ ձևակերպումը դուրս եկավ, և դա չի լինելու ԵԱՀԿ ԽՎ-ի բանաձևում »,-ասաց Հայկ Կոնջորյանը:
Կոնջորյանը կարևորեց նաև երկու կարևոր փոփոխությունների ընդունումը, որոնցից մեկը ներկայացրել էր ֆրանսիացի պատվիրակը, մյուսը՝ պատվիրակության ղեկավարը: «Այդ երկու դրույթներն արձանագրում էին, որ բանակցություններով կա հսկա առաջընթաց և որ ԼՂ-ի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատում և երեք հավասարազոր սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշումը»,- ասաց Կոնջորյանն ու կարևորեց, որ դա արձանագրվեց ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովում:
Նա նշեց, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է բանակցային գործընթացը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից,և փորձում է օգտագործել բոլոր հարթակները, որ իրենց խայտառակ միակողմանի բառապաշարը դարձնի միջազգային հանրության մոտ քննարկման առարկա: Այս առումով նա շատ կարևոր համարեց, որ կարողացան ԽՎ-ի մակարդակով հաստատել, որ Ղարաբաղյան հարցով զբաղվող միակ լեգիտիմ կառույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է, և որ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հավասար սկզբունքների վրա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 19:32
Президент США Дональд Трамп надеется, что лидеры России и Украины будут в Стамбуле в ближайший четверг. Американский лидер заявил журналистам, что сам подумывает над тем, чтобы полететь в Стамбул на эти переговоры.
-
2025-05-12 19:31
Сильный ветер 11 мая в центре Еревана привел к значительному повышению концентрации недифференцированной пыли в атмосферном воздухе по сравнению с предыдущими днями, которая достигла 0,589 мг/м³, что в 3,9 раза превысило предельно допустимую концентрацию, сообщили в Министерстве окружающей среды Армении.
-
2025-05-12 19:28
Появились фотографии роскошного самолета, который королевская семья Катара решила преподнести в подарок президенту Соединенных Штатов. Кадры убранства появились на сайте издания Semafor.
-
2025-05-12 19:27
Следственный комитет допросил члена совета «Национального демократического полюса» (НДП) Жирайра Сефиляна в статусе свидетеля в рамках выделенного дела по теракту в армянском парламенте 27 октября 1999 года. Об этом Armenia Today сообщил его адвокат Араик Папикян.