Последние новости

Ստեփանակերտում քննարկվել են Մատենադարանի հետ համագործակցության ծրագրերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին, տեղեկացնում է News.am:

Քննարկվել են մշակութային ոլորտում Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևոր և պահանջված է համարել Մատենադարանի հետ համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով, որ այն գտնվում է բարձր մակարդակի վրա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ