Հայաստանի էներգետիկ համակարգում վթարի պատճառը կարող է Իրանը լինել
Այս պահին դեռևս հստակ չէ, թե ինչն է հետևանք դարձել այսօր ՀՀ էներգետիկական համակարգում տեղի ունեցած հաճախականության տատանումների, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ վարկածներից մեկի համաձայն՝ ՀՀ-ում գրանցված հաճախականության տատանումները կարող են լինել Իրանի էներգահամակարգում տեղի ունեցած տատանումների հետևանք, քանի որ Երևանի էներգահամակարգը սինխրոն կապված է իրանականի հետ, հետևաբար յուրաքանչյուրում տեղի ունեցած տատանում ազդում է մյուսի վրա։
«Իրանցի գործընկների հետ կապի մեջ ենք եղել, իրենք էլ փաստել են, որ իրենց մոտ նման տատանումներ են տեղի ունեցել միևնույն ժամանակահատվածում, բայց այս պահին փաստել, որ դրանք եկել են Իրանից, չենք կարող ասել։ Սա ամենահավանական վարկածն է», - նկատեց փոխնախարարը։
Վերջինս նկատեց, որ կստեղծվի աշխատանքային խումբ. «Պատճառներն ու մեղավորները կբացահայտվեն։ Անհանգստանալու կարիք չկա», - նկատեց նա։
Վարդանյանի խոսքով՝ այս պահին Լոռու և Տավուշի մարզերի մի մասի էլեկտրականությունը միացված է Վրաստանի էլեկտրոհամակարգից։ Նա նկատեց, որ Վրաստանից 28 մեգավատ էներգիա է ներմուծվում, Իրանից՝ 42 մեգավատ։
«Այս պահին 583 մեգավատ սպառում վերականգնված է, սպառման պահանջարկը այս ժամերին մաքսիմում 900 մեգավատ է լինում։ Այս պահին սեփական գեներացիան կազմում է 506 մեգավատ», - ասաց նա։
Փոխնախարարը հավելեց, որ այս պահին Երևան ՋԷԿ-ում և Հրազդանի 5-րդ էներգաբլոկում վերականգնողական աշխատանքներ են տարվում։
«Իրանցի գործընկների հետ կապի մեջ ենք եղել, իրենք էլ փաստել են, որ իրենց մոտ նման տատանումներ են տեղի ունեցել միևնույն ժամանակահատվածում, բայց այս պահին փաստել, որ դրանք եկել են Իրանից, չենք կարող ասել։ Սա ամենահավանական վարկածն է», - նկատեց փոխնախարարը։
Վերջինս նկատեց, որ կստեղծվի աշխատանքային խումբ. «Պատճառներն ու մեղավորները կբացահայտվեն։ Անհանգստանալու կարիք չկա», - նկատեց նա։
Վարդանյանի խոսքով՝ այս պահին Լոռու և Տավուշի մարզերի մի մասի էլեկտրականությունը միացված է Վրաստանի էլեկտրոհամակարգից։ Նա նկատեց, որ Վրաստանից 28 մեգավատ էներգիա է ներմուծվում, Իրանից՝ 42 մեգավատ։
«Այս պահին 583 մեգավատ սպառում վերականգնված է, սպառման պահանջարկը այս ժամերին մաքսիմում 900 մեգավատ է լինում։ Այս պահին սեփական գեներացիան կազմում է 506 մեգավատ», - ասաց նա։
Փոխնախարարը հավելեց, որ այս պահին Երևան ՋԷԿ-ում և Հրազդանի 5-րդ էներգաբլոկում վերականգնողական աշխատանքներ են տարվում, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:47
На заседании Совета Центрального банка, состоявшегося 17-го июня 2025 года, было принято решение оставить ставку рефинансирования неизменной, установив ее на уровне 6.75%.
-
2025-06-17 13:46
Индия обратилась к Армении с просьбой помочь эвакуировать индийских студентов из Ирана, сообщила агентству "Новости-Армения" пресс-секретарь МИД РА Ани Бадалян.
-
2025-06-17 13:41
Министерство финансов Армении пока не разработало сценарные анализы возможных экономических последствий развития ситуации вокруг Ирана. Об этом заявил министр финансов Ваге Ованнисян, выступая в парламенте.
-
2025-06-17 13:39
Центрифуги на заводе по обогащению урана в Натанзе в Иране в результате ударов Израиля «сильно повреждены, если не разрушены вообще». Об этом заявил глава Международного агентства по атомной энергии Рафаэль Гросси.