Մատենադարանում ցուցադրվում են հայերեն հնատիպ գրքեր
Մաշտոցյան Մատենադարանում բացվել է հնատիպ գրքերի ցուցադրություն: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի պաշտոնական կայքից։
Մատենադարանի հնատիպ գրքերի հավաքածուի մեջ (ավելի քան 2400 միավոր) իր ուրույն տեղն է զբաղեցնում հայերեն առաջին տպագիր գիրքը՝ Ուրբաթագիրքը, որը միջնադարյան աղոթագիրք-բժշկարան է, Հակոբ Մեղապարտի ջանքերով տպագրվել է Վենետիկում 1512 թվականին:Հնատիպ գրքերի հավաքածուն հարստացնում են Նոր Ջուղայում, Հռոմում, Ամստերդամում, Մարսելում, Լիվոռնոյում, Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Ռուսաստանում հրատարակած հնատիպ գրքերը, հատկապես Ամստերդամում Ոսկան Երևանցու 1666-1668թթ. հրատարակած հայերեն առաջին Աստվածաշունչը՝ հարուստ նկարազարդումներով և գեղեցիկ կազմությամբ:
Մատենադարանի հնատիպ գրքերի հավաքածուն ներառում է ավելի քան 90 անուն միօրինակ գրքեր, որոնք եզակի օրինակ են Հայաստանում: Այդ գրքերից ցուցադրության մեջ ներառվել են 1565-66թթ. Վենետիկում Աբգար Դպիր Թոխատեցու հրատարակած «Սաղմոսարանը», 1584 թ. Հռոմում Սուլթանշահի տառերով «Տոմար Գրիգորյան» գիրքը, Նոր Ջուղայում խաչատուր Կեսարացու 1641 և 1642 թթ. հրատարակած «Հարանց վարքը» և «Ժամագիրքը», Միլանում 1621թ. Ֆրանչիսկո Ռիվոլայի «Բառգիրք Հայոց»-ը, 1733թ. Վենետիկում Մխիթար Սեբաստացու հրատարակած «Աստվածաշունչ»-ը, որը Ոսկանյան Աստվածաշնչի սրբագրված և բնագրին ավելի մոտ օրինակն էր, Մարսելում հրատարակած «Սաղմոսարան»-ը: Ցուցադրությունը իրենց շքեղությամբ լրացնում են Վենետիկում լույս ընծայված շքեղակազմ Ավետարանները, 1772թ. Սիմեոն Երևանցի կաթողիկոսի «Զբոսարան հոգևոր» գրքույկը, որը Հայաստանում անդրանիկ հրատարակությունն էր: Ցուցադրվում է նաև Մադրասում 1794-1796թթ. լույս տեսած հայ առաջին պարբերականը՝ « Ազդարար»-ը, որի հրատարակիչն ու խմբագիրն էր հայ լրագրության ռահվիրա Հարություն Շմավոնյանը:
Ցուցադրությունն իր մեջ ընդգրկում է հայ հնատիպ գրատպության գրեթե բոլոր օջախները՝ իրենց բազմաբնույթ և յուրօրինակ հրատարակություններով, աչքի ընկնող տպագրական բարձր արվեստով, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».