Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ է հրավիրվել
Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել են ԲԴԽ նիստ՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։
«Հարգելի Ժողովուրդ,
Ցանկանում եմ հայտնել, որ ես և իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով (նիստի հրավիրման պահանջը ստորև)։
Հայտնում եմ, որ համաձայն Դատական օրենսգրքի Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի անդամ Նախշուն Տավարացյանը դեռ ինն ամիս առաջ էր Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել Բարձրագույն դատական խորհրդի անդամ, սակայն չէր գնացել աշխատանքի, ավելին, ներկայացրել էր հրաժարականի դիմում։ Բայց ավելի ուշ հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել ԲԴԽ անդամի իր լիազորությունները, արդյունքում հուլիսի 11-ին Դատավորների ընդհանուր ժողովում նա երդվեց որպես ԲԴԽ անդամ։
Նկատենք, որ նրա թեկնածության ներկայացնելը բուռն քննադատության արժանացավ տարբեր մասնագիտական շրջանակների կողմից և մեր տեղեկություններով, ԲԴԽ-ում լուրջ տարաձայնություններ են առաջացել այդ հարցի շուրջ, մասնավորապես, ԲԴԽ-ի դատավոր ու գիտնական անդամների միջև։ Գիտնական անդամները, որոնք ընտրվել են Ազգային ժողովի կողմից, մեր աղբյուրի փոխանցմամբ, պահանջում են շարժվել օրենքով և պահանջում են, որպեսզի Նախշուն Տավարացյանը, եթե երդվել է, ապա օրենքի հիման վրա դադարեցնի լիազորությունները, քանի որ 9 ամիս աշխատանքի չի ներկայացել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 16:12
"Ардшинбанк" подал заявку на приобретение банка HSBC Malta. Об этом сообщает Times of Malta со ссылкой на собственные источники.
-
2025-07-14 16:10
Вынужденные переселенцы из Арцаха, с 12 июля проводившие сидячую акцию на площади Свободы в центре Еревана, сегодня переместились к зданию правительства Армении на площади Республики.
-
2025-07-14 16:07
Нашумевшие аресты последнего месяца можно рассматривать в логике одной комбинации, сказал в ходе пресс-конференции адвокат Сергей Арутюнян.
-
2025-07-14 16:02
Действующие армянские власти создали условия, которые не только не обеспечивают, но и грубо нарушают достойную жизнь и иные права соотечественников, насильственно переселённых в Армению из Арцаха, уверен экс-омбудсмен Армении, глава фонда "Татоян" Арман Татоян.