Последние новости

Չնայած պատժամիջոցներին

Թուրքիան, չնայած Եվրամիության պատժամիջոցներին, մտադիր է Կիպրոսի շրջանում ակտիվացնել երկրաբանահետախուզական գործունեությունը։ Նման պլանների մասին երեքշաբթի Հյուսիսային Մակեդոնիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին հաղորդում է tass.ru-ն՝ տեղական լրատվամիջոցներին հղումով:

«Եթե դուք նման որոշումներ եք կայացնում Թուրքիայի նկատմամբ, ապա մենք կակտիվացնենք մեր գործունեությունը: Այժմ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում գտնվող երեք նավերին կմիանա նաև չորրորդը»,- հայտնել է նա:

Ընդ որում՝ Չավուշօղլուն վստահեցրել է, որ Եվրամիությունում «գիտեն իրենց ընդունած որոշումների իրականացման անհնարինության մասին»: Նա նաև կոչ է արել «լուրջ չընդունել ԵՄ-ի որոշումները, քանի որ դրանք ընդունվել են Կիպրոսի հունական համայնքի բավարարման համար»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ ԵՄ-ն որոշում է կայացրել Թուրքիայի հետ ժամանակավորապես դադարեցնել Օդային տրանսպորտի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները և անորոշ ժամանակով հրաժարվել բարձր մակարդակի հետագա հանդիպումներից:

Բացի այդ, ԵՄ Խորհուրդն ընդունել է 2020 թվականի համար Թուրքիային տրվող ֆինանսական օգնության կրճատման նախաձեռնությունը, ինչպես նաև կոչ է արել Եվրոպական ներդրումային բանկին վերանայել Թուրքիայի նկատմամբ իր գործունեությունը:

ԵՄ-ն ընդգծել է Կիպրոսի տարածքային ջրերում Թուրքիայի անօրինական գործողությունների վատ ազդեցությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա և Անկարային կոչ է արել դադարեցնել հետագա գործողությունները` հարգելով Կիրպոսի ինքնիշխանությունն ու օրենքները:

Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, ավելի վաղ ուղարկել է «Ֆաթիհ» նավը՝ հայտարարելով, որ հորատումը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը: Ապա ժամանել է Թուրքիայի երկրորդ՝ «Յավուզ» նավը, ինչը Հունաստանը և Կիպրոսը սադրանք են համարում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ