Քոչարյանի փաստաբանները դիմել են Վճռաբեկ դատարան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր վճռաբեկ բողոք է ներկայացնել նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ։ Panorama.am-ին հայտնեցին փաստաբանական խմբից, տեղեկացնում է Panorama.am-ը։
Մինչ այդ՝ հուլիսի 11-ին պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ռ․Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Վճռաբեկ բողոքների մասով զեկուցող դատավորը կլինի Սամվել Օհանյանը։
Փաստաբանական խմբից հիշեցնում են, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։
Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Դատարանը բեկանել է նաև գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.
-
2025-06-20 05:55
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.