13 անձ ներգրավվել են, 10 ձերբակալվել
Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը և երկուսի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով»,- նշեց նա:
Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը. «2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը:
Այդ ընթացքում՝ ժամը 20:30-ի սահմաններում, մի խումբ անձինք, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Իջևան քաղաքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն:
Մասնավորապես՝ բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով հիշյալ վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին և չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու նրանց օրինական պահանջին, ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-08 09:12
Правоохранительные органы установили личность девушки, спрыгнувшей с крыши здания в Ереване. Об этом сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.
-
2025-05-08 09:11
Инициатор гражданского движения «Не дремлем» Эдгар Казарян сегодня прокомментировал инцидент в Национальном собрании с участием Никола Пашиняна, Алена Симоняна и депутатов фракции «Армения». В ответ на вопрос оппозиционного журналиста Пашинян вышел из себя и пригрозил: «Отведу в подвал СНБ». Также, обращаясь к одному из оппозиционных депутатов, он заявил: «Успокойся и не действуй мне на нервы». Симонян в свою очередь пригрозил «вышвырнуть» депутата из зала заседаний.
-
2025-05-08 09:09
Президент Азербайджана Ильхам Алиев не прилетит на парад Победы в Москву, сообщил помощник президента РФ Юрий Ушаков. Его слова приводит РИА Новости.
-
2025-05-08 09:05
Азербайджанские СМИ заявили, что посла Азербайджана во Франции Лейлу Абдуллаеву на масштабные торжественные мероприятия, посвященные 80-летию победы над Германией во Второй мировой войне.