Последние новости

Օսիպյան․ Կոռուպցիայի արատավոր երևույթը մինիմալի է հասցվել կամ վերացել է

Հանցագործության դեմ պայքարում ոստիկանության ընտրած մարտավարության արդյունքում բացահայտումների մասով գրանցվել է կայուն աճ, ոստիկանության 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփելիս ասաց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։

«Հաշվետու ժամանակամիջոցում կիսով չափ ավելի են բացահայտվել, այսպես կոչված, «մեռյալ գործերը»։

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ ոստիկանության պայքարին, իրավապահներին գնալով ավելի ու ավելի բարդ է լինում նման դեպքեր բացահայտելը։ Բայց պայքարն անշրջելի է», - նշեց նա։

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր հերթին ասաց, որ այդ արատավոր երևույթը մինիմալի է հասցվել կամ վերացել է։

Ոստիկանության շտաբի պետի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում առգրավվել է 320 միավոր հրազեն, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում առգրավվել էր 314 միավոր զենք։

Անդրադառնալով ոստիկանության անձնակազմի և կառուցվածքային հարցերին՝ բանախոսը նկատեց, որ ընթացիկ տարում աշխատանքից ազատվել է 16 ծառայող, 151-ով ավելացել է համակարգ ընդունվածների թիվը։

Ինչ վերաբերում է պարգևատրումներին, ապա Արմեն Ղուկասյանի խոսքով՝ դրանց նպատակն է մոտիվացնել ծառայողներին իրենց գործուն աջակցությունը ցուցաբերելու հանցագործությունների բացահայտմանը, տեղեկացնում է Aysor.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ