Մեկնարկել է Արցախի ԱԳ նախարարի աշխատանքային այցն Ավստրալիա
Մեկնարկել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցն Ավստրալիա` Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի հրավերով։
Պատվիրակության կազմում է ԱՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ Այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ Ավստրալիայի պետական, քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների և հոգևոր դասի ներկայացուցիչներ հետ։
Կիրակի՝ հուլիսի 28-ին, Արցախի Հանրապետության պատվիրակությունը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի հետ։ Նույն օրը Սիդնեյի Հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել պատվիրակության անդամների հանդիպումը հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախում անկախ և ժողովրդավարական պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումները։
Այս համատեքստում նա կարևորել է հայկական սփյուռքի ներդրումը երկրորդ հայկական պետության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին։
Այնուհետև Մասիս Մայիլյանը և Դավիթ իշխանյանը պատասխանել են միջոցառման մասնակիցների բազմաթիվ հարցերին։ Հանդիպումներին մասնակցում էին նաև Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի նախագահ Հայկ Կայսերյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 19:44
Град, выпавший в Арташате, нанес ущерб абрикосовым деревьям и виноградникам. Об этом Sputnik Армения сообщил бывший глава сельскохозяйственного управления областной администрации Арарата Айказ Тертерян.
-
2025-05-05 19:40
Подозреваемого по делу о доведении до самоубийства военнослужащего-срочника подразделения погранвойск СНБ А.А. в Сюникской области арестовали. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Следственного комитета (СК) Кима Авдалян.
-
2025-05-05 19:38
Все 133 кардинала, имеющие право голоса на предстоящем конклаве, прибыли в Рим для участия в выборах нового папы Римского. Об этом сообщила служба печати Святого престола.
-
2025-05-05 19:34
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в рамках официального визита в Исламабад провел переговоры с министром иностранных дел Пакистана и обозначил три основные цели своей поездки: обсуждение актуальных событий в Южной Азии, обмен мнениями по непрямым переговорам между Ираном и Соединенными Штатами, а также развитие двустороннего сотрудничества.