Քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրդատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն
Բարձրագույն դատական խորհուրդ է դիմել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ հայտնելով նկատառումներ իր աշխատասենյակում իրականացված առգրավման, խուզարկության, ինչպես նաև աշխատասենյակի դուռը կնքելու և աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ:
Այս առնչությամբ հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը, որում, մասնավորապես, ասվում է.
«Նշված հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Խորհուրդը 23.07.2019 թ. դիմել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին և 26.07.2019 թ. ստացել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի պատասխանը:
Քննարկման առարկա դարձնելով ինչպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հարցադրումները, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի պարզաբանումները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ հիշյալ քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:
Վերոգրյալի արձանագրմամբ Բարձրագույն դատական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ գործողությունն իրականացնելու կապակցությամբ և միջնորդել ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 12:26
Мы всегда выступали за применение любого варианта отстранения Никола Пашиняна. Об этом говорится в заявлении, распространенном парламентской фракцией блока «Армения».
-
2025-05-02 12:25
Полномочия Тиграна Тер-Маргаряна на посту главы администрации ереванского района Нор Норк не приостановлены. Следователь применил к нему меру пресечения в виде запрета на выезд. Аналогичная мера пресечения избранаы также в отношении пострадавшего от насилия активиста и блогера Артура Чахояна, но имеющего статус обвиняемого, и члена оппозиционной фракции "Мать Армения" в Совете старейшин Еревана Месропа Манукяна.
-
2025-05-02 12:24
Министр финансов Ваге Ованнисян пояснил свою причастность к компании в ЗАО "Каритас Италиана" (Caritas-Italiana), специализирующейся на разработках в сфере информационных технологий и получившей льготу от государства как стартап.
-
2025-05-02 11:20
«В рамках изменяющейся по требованиям Азербайджана Конституции, власть может спокойно криминализировать деятельность политических оппонентов, установить, что несогласие с позицией власти или её критика являются тяжким преступлением», – пишет секретарь фракции парламента «Честь имею» Тигран АБРАМЯН.