Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Արցախի հարցում մնում է անփոփոխ
ՌԴ-ն ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների միջոցով: Օգոստոսի 9-ին «Իմաստների տարածք» համաժողովում ճեպազրույցի ընթացքում այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք գոհունակությամբ նշում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծում այսօր հարաբերական անդորր է նկատվում: Դրա հետ մեկտեղ մեզ մտահոգում է այն, որ կողմերը տարբեր պատրվակներով շարունակում են փոխադարձ մեղադրանքներ ներկայացնել: Նման հռետորաբանությունը չի համապատասխանում բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ձևավորման շահերին և, բնականաբար, հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակների որոնմանը», - նշել է Զախարովան:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների միջոցով:
«Դուք գիտեք մեր դիրքորոշումը: Այն չի փոխվել: Մենք, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի և հաշվի առնելով Բաքվի և Երևանի հետ Մոսկվայի սերտ կապերը, շարունակում ենք հանձնառու լինել գործընթացի բազմակողմանի առաջընթացի համար աջակցության ցուցաբերմանը»,- հավելել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).