Последние новости

ՈՎ ԵՎ ԻՆՉՈՒ Է ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ

Արտաքին ուժերը շահագրգռված էին ՀԱՊԿ-ի վարկաբեկման հարցում

Գեներալ Մանվել Գրիգորյանի ցուցադրական ձերբակալությունը զինվորական օրապահիկը գողանալու և ապօրինի զենք պահելու մեղադրանքով, գեներալ Միքայել Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու հետախուզում հայտարարելը, գեներալ Յուրի Խաչատուրովին 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրելը, մարտական գեներալ Սեյրան Օհանյանին մեղադրելը, մարտական գեներալ Լևոն Մնացականյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելը…

Շատերն էին հարց տալիս. ո՞վ է լինելու հաջորդ գեներալը, որին Նիկոլը արտաքին ուժերի թելադրանքով կնվաստացնի, նստեցնելով մեղադրյալի աթոռին, կամ կվարկաբեկի որևէ այլ միջոցով։ Պատասխանը տվեց բրիտանական ВВС գործակալությունը, կանխահայտ սուտ տեղեկություններ հրապարակելով այն մասին, թե գեներալ Սամվել Կարապետյանը իբր ղեկավարել է ցուցարարների գնդակահարումը Երևանում 2008թ. մարտի 1-ին։

Արցախյան առաջին ազատամարտի տարիներին Կարապետյանը Ստեփանակերտի լեգենդար գնդի հրամանատարն էր, որը նրա գլխավորությամբ փայլուն կերպով իրականացրեց Քելբաջար-Օմար-Մարտակերտ ճանապարհը հսկողության տակ առնելու գործողությունը։ Այդ գործողության ընթացքում Կարապետյանը վիրավորվեց. դա արդեն երկրորդ մարտական վերքն էր։

Ինչպես հայտարարեց ВВС-ի նյութի առիթով ռազմական փորձագետ և պաշտպանության նախկին նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը, մենք գործ ունենք հերոսին հանցագործի վերածելու քարոզչական նախաձեռնության հետ։ Հարց. ո՞ւմ և ինչի՞ համար է պետք վարկաբեկել Արցախյան առաջին ազատամարտի հերոս-գեներալներին։ Ո՞վ և ինչո՞ւ է ձգտում հաղթանակի գեներալներին ներկայացնել իբրև հանցագործներ։ Պատասխանը պարզ է, ինչպես «Գուդոկ» թերթը։ Խաչատուրովը պատկառելի պաշտոն էր զբաղեցնում ՀԱՊԿ-ում մեր երկրի քվոտայով։ Ակնհայտ է, որ արտաքին ուժերը շահագրգռված էին նրան աղմկահարույց մեղադրանք ներկայացնելու և պաշտոնից վաղաժամկետ հետ կանչելու հարցում՝ ՀԱՊԿ-ը վարկաբեկելու նպատակով։

Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը Մանվելի հետ հաշվեհարդար են տեսնում այն բանի համար, որ նա չշարժվեց իրենց թելադրանքով և թույլ չտվեց «Երկրապահի» զինված անդամներին մասնակցել 2008թ. փողոցային իրադարձություններին։ Այդ տարվա փետրվարյան միտինգներից մեկի ժամանակ Տեր-Պետրոսյանը շտապեց հայտարարել, թե զինծառայողներից շատերն են ցանկանում միանալ բազմակուսակցական կոնգրեսին։ Մանվելը (ինքնուրույն կամ իշխանության ճնշման տակ) կանխեց զինված մարդկանց միավորումը փողոցային ընդդիմության հետ. այլ կերպ ասած, թույլ չտվեց Լևոնին ու Նիկոլին քաղաքացիական պատերազմ սանձազերծել, ինչի համար էլ ենթարկվում է ամենօրյա ծանակման։ Գրիգորյանին չեն դատում, նրան հրապարակավ ծաղրում են, նրան հրապարակավ սպանում են։

Ի դեպ, Արցախյան պատերազմի հերոսի դեմ Ազգային անվտանգության վարկաբեկիչ տեսանյութը հեռուստատեսությամբ ցուցադրվեց այն ժամանակ, երբ Մանվելը ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր, ինչը մեծապես նպաստեց բուն կուսակցության վարկաբեկմանը։

Նրանք կարողանում են հաղթե՛լ

Ինչ վերաբերում է Կարապետյանին, ապա նա գլխավորում է Արցախի Ազատամարտիկների միությունը, որոնք ցանկացած պահի պատրաստ են օգնության հասնել առաջնագծի զինվորներին և պաշտպանել Արցախի Հանրապետության սահմանները։ Կարծում եմ, ընթերցողն արդեն կռահեց, որ թիրախներն ընտրված են բնավ ոչ պատահականորեն։

Իշխանությունը նպատակաուղղված փորձում է վարկաբեկել և ասպարեզից վերացնել գործող մարտունակ գեներալներին՝ հերոսներին հանցագործների վերածելու միջոցով։ Մեղադրանքներ են ներկայացված այն գեներալներին, որոնք կարող են տանել իրենց հետևից, լուծել ռազմավարական և մարտավարական բնույթի խնդիրներ, և վերջապես, ինչը ամենագլխավորն է, նրանք հաղթանակի գեներալներ են, նրանք կարողանում են հաղթե՛լ։

Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը փորձում է ցանկացած պատրվակով (օրինակ, գեներալ Վիտալի Բալասանյանի մեքենան խուզարկելու փորձի միջոցով) նվաստացնել ու մեկուսացնել նրանց, որպեսզի անարգել իրականացնի ազատագրված տարածքները հանձնելու Բոլթոնի ծրագիրը։

Տեր-Պետրոսյանը սիրում էր կրկնել, որ հայոց բանակը շահել է ոչ թե պատերազմը, այլ լոկ մարտը, փորձելով նսեմացնել այդ հաղթանակի նշանակությունը։ Նիկոլի ռեժիմը Անդրանիկ Քոչարյանի գլխավորած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին հանձնարարեց բացահայտել քառօրյա պատերազմի հանգամանքները, իսկ իրականում վարկաբեկել մեր հաղթանակն այդ պատերազմում, ներկայացնելով այն իբրև պարտություն։

Տանկերը ցեխից չեն վախենում

Պատմությունն ամենքին ու ամեն ինչ դնում է իրենց տեղերում. և՛ դասալիք Նիկոլին, որը խուսափել է բանակային ծառայությունից, չի մասնակցել Արցախի ազատագրմանը, իսկ քառօրյա պատերազմի ավարտից երկար ժամանակ անց խրամատ փորեց առաջնագծից պատկառելի հեռավորության վրա և այդ փաստը ներկայացրեց իբրև մասնակցություն Արցախի պաշտպանությանը։

Ինչպես ասում էր Հայրենական մեծ պատերազմի ժամանակների մարտական գեներալներից մեկը, տանկերը ցեխից չեն վախենում, ներառյալ քաղաքական ցեխը։ Կարապետյանին մեղադրեցին նրանում, թե նա իբր ղեկավարել է ցուցարարների գնդակահարումը 2008թ. մարտի 1-ին։

Այդ սուտը հորինեցին նրանք, ովքեր սպասարկում են Նիկոլի շահերը։ Հերոսներին հանցագործների վերածելու քարոզչական ձեռնարկման հեղինակները կատարում են վարչապետի անձնական պատվերը։ XXI դարի ոչ մի երկրում իշխանությունը չէր համարձակվի նախաձեռնել գեներալների այդպիսի զանգվածային վարկաբեկում։ Նման մի բան XX դարի 30-ական թվականներին ձեռնարկեց Ստալինը. նրան առ այսօր մեղադրում են, որ գլխատեց բանակը ֆաշիստների հարձակումից մի քանի տարի առաջ…

Արցախյան առաջին ազատամարտի հերոս գեներալների թիվը, որոնք Նիկոլի կառավարման մեկ տարի և երեք ամիս ժամկետում հայտնվեցին իշխանության նշանառության տակ, չի կարող չհանգեցնել համապատասխան եզրակացությունների. հաղթող գեներալների վարկաբեկումը նպատակաուղղված գործընթաց է, իշխանությունը գիտակցաբար ցեխ է նետում նրանց վրա, ովքեր կարող են խանգարել ազատագրված տարածքները հանձնելու Նիկոլի ծրագրերին։ Պարզապես Նիկոլը չգիտի, որ տանկերը ցեխից չեն վախենում։ Իսկ բացի այդ, նա չգիտի, որ տանկերը գոյություն ունեն ոչ նրա համար, որ դրանց թրթուրների տակ ճզմես քաղաքական ընդդիմախոսներիդ. դրանք գոյություն ունեն նրա համար, որ հաղթես արտաքին թշնամուդ և պաշտպանես հայրենի հողը։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В СВЯЗИ С ОБОСТРЕНИЕМ КОНФРОНТАЦИИ ВСПОМНИЛИ ТРЕТЬЕГО ПРЕЗИДЕНТА…
    2025-06-17 09:22

    Дата 20 июня связана не только с проведением досрочных выборов 2021 г. В тот день в 2023 г. Пашинян пришел на заседание Следственной комиссии парламента по изучению обстоятельств 44-дневной войны под председательством Андраника Кочаряна и помимо прочего коснулся персоны первого президента Левона Тер-Петросяна. Напомню, что в ходе акций, последовавших за президентскими выборами 19 февраля 2008 г., Пашиняна неоднократно видели среди завсегдатаев палаточного городка на площади, прилегающей к Театру оперы и балета, где он кричал во всю глотку: "Ле-вон! Ле-вон! Ле-вон!".

  • В ДЕНЬ ПОДПИСАНИЯ "ШУШИНСКОЙ ДЕКЛАРАЦИИ" ПАШИНЯН НОСИЛСЯ ПО СЮНИКУ С МОЛОТКОМ В РУКАХ
    2025-06-14 10:44

    Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.

  • ЭТО ВЫ "НЕ УБИВАЛИ"?!
    2025-06-14 09:52

    "Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.

  • ПОЛИТИКА НИЖЕ ПОЯСА, или ДЕЛО О ТУШЕНКЕ-2…
    2025-06-13 09:37

    Все началось с Овика Агазаряна, которого легко можно было выдворить из ГД за разглашение секретных данных, которыми Пашинян поделился с фракцией большинства. Для этого вовсе не обязательно было самому Пашиняну сначала изучить содержание телефона Агазаряна, а потом сделать всеобщим достоянием детали его интимной переписки. Разглашение интимных подробностей не стихло даже в те дни, когда Агазарян хоронил жену.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • Ռոբերտ Քոչարյանի ուղերձը
    2019-05-09 17:23

    ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր, մայիսի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։