Լուսանկարչական միջազգային փառատոնի շրջանակներում
Օգոստոսի 26-ին Ազգային ժողովին կից այգու տարածքում, ինչպես նաև խորհրդարանի շենքում բացվեց լուսանկարչական ցուցահանդես, որը կազմակերպվել է Հայկական առաջին լուսանկարչական միջազգային փառատոնի շրջանակում (Armenian International Photo Fest):
Միջոցառմանը մասնակցեցին ամբողջ աշխարհից Երևան ժամանած լուսանկարիչներ, ինչպես նաև պատգամավորներ, մայրաքաղաքի բնակիչներ և հյուրեր:
Ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին բացման խոսքով դիմեց «Իմ քայլը» խմբակցությունից Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը:
«Հարգելի հյուրեր, ուզում եմ շնորհավորել ձեզ Հայաստանում առաջին հայկական միջազգային լուսանկարչական փառատոնի բացման կապակցությամբ, որտեղ ներկայացված են 20 երկրներից լուսանկարիչների աշխատանքներ:
Ազգային ժողովը ուրախությամբ համաձայնեց այս լուսանկարչական փառատոնը անցկացնել խորհրդարանի շենքի հարակից այգում, որտեղ կցուցադրվեն քաղաքական գործիչների, մշակութային հուշարձանների լուսանկարներ... Հուսով եմ, որ նման իրադարձությունները կշարունակվեն նաև հետագայում, և խորհրդարանն իսկապես կդառնա այն հարթակը, որտեղ նման միջոցառումները կանցկացվեն նախանձելի պարբերականությամբ», - շեշտեց Նազարյանը:
Նշենք, որ հայկական լուսանկարչական միջազգային փառատոնի մասնակիցների աշխատանքները կներկայացվեն Երևանի կենտրոնում՝ 38 ցուցահանդեսային հարթակներում:
Այսպիսով Հայաստանի մայրաքաղաքը կվերածվի բաց երկնքի տակ լուսանկարչական ցուցահանդեսի, որտեղ 30 օրվա ընթացքում բազմաթիվ վարպետության դասեր, նկարիչների հետ հանդիպումներ և սեմինարներ կանցկացվեն: Հարթակների թվում Երևանի քաղաքապետարանի շենքն է, Ազգային ժողովի այգին, Հյուսիսային պողոտան, մետրոյի կայարաննները, թանգարանները և այլ վայրեր:
Բացման պաշտոնական և հաղթողներին պարգևատրման արարողությունը կանցկացվի այօսր ուշ երեկոյան Dvin Music Hall-ում:
Թովմասյանի բարեգործական հիմնադրամը, all.me-ն և Dvin Music Hall-ը փառատոնի հիմնական գործընկերներից են: Փառատոնը կանցկացվի քաղաքապետարանի հովանու ներքո, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 09:12
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха.
-
2025-05-03 09:10
Мы с уважением чтим память тех, кто погиб во время Геноцида армян 1915 года. Об этом говорится в заявлении адвокатской палаты Диарбекира.
-
2025-05-03 09:08
Внешний долг по ЕАЭС на суммарной основе на 1 января 2025 г. сократился за год на 26 млрд. долларов США, или на 4,9%. Долг уменьшился в Беларуси на 4,4% и России – на 8,8%. В других государствах-членах долг вырос (в Армении – на 4,7%, в Казахстане – на 0,7%, в Кыргызстане – на 12,8%). Об этом говорится в отчете Евразийской экономической комиссии.
-
2025-05-03 09:06
Создание Москвой и Тегераном новых разработок в области технологий имеет большую важность: Иран и Россия вместе могут добиться прорывов в этой сфере. Об этом заявил РИА Новости помощник президента РФ по науке и образованию Андрей Фурсенко, находящийся с визитом в Тегеране.