Սամվել Մարտիրոսյան. Համացանցում տեղեկատվական հոսքերը կարող են ժամանակի ընթացքում հանգեցնել սերունդների պառակտման
Ներկայիս տեղեկատվական հոսքերը կարող են ժամանակի ընթացքում հանգեցնել սերունդների պառակտման՝ կապված համացանցում կամ լրատվամիջոցներում մատուցվող այս կամ այն իրադարձության տարբեր ընկալման հետ: Այս մասին օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ սա ուղեկցվում է համացանցում երիտասարդների աստիճանական արտահոսքով դեպի ոչ քաղաքական հարթակներ:
Նրա խոսքով՝ քանի որ իշխանությունների կողմից վերացել է տեղեկատվական հոսքերի վերահսկողությունը, համացանցում կոնֆլիկտը սրվել է: Դրանից բացի, լրատվամիջոցներն ազատվել են ֆինանսական հոսքերի վերահսկողությունից և գովազդատուների հետ ազատ են համագործակցում: «Այսօր մենք տեսնում ենք, որ տեղեկատվական դաշտում պայքարը ծավալվում է ոչ միայն իշխանության և ընդդիմության միջև, այլև տարբեր ընդդիմադիր ուժերի միջև: Այս ամենը հանգեցնում է քաղաքական օրակարգի ձևավորմանը, որն առաջ է մղվում այս կամ այն ուժի կողմից: Սա էլ հանգեցնում է տեղեկատվության բազմազանությանը»,- նշեց նա:
Փորձագետի կարծիքով՝ համացանցում և լրատվամիջոցներում տեղակատվական հոսքի քաղաքական հագեցվածությունն ավելի երկար է տևում, քան սովորաբար, և այս միտումը նկատվում է հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում: «Այն, ըստ էության, վերածվել է երկարատև նախընտրական մրցապայքարի, որը սովորաբար դիտվում էր ընտրություններից առաջ վերջին 1-2 ամսում: Ամբողջ տեղեկատվությունը պտտվում է քաղաքականության շուրջը, նույնիսկ եթե քննարկվում է քաղաքականությանը չառնչվող խնդիր: Այս տարվա աշնանից կսկսվի ակտիվության նոր փուլ, ինչը կապված է ակնկալվող նոր քաղաքական օրակարգի ձևավորման հետ»,- հավելեց նա, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 06:05
Министерство внутренней безопасности США заявило, что будет выплачивать компенсацию нелегальным мигрантам, которые будут добровольно покидать Соединенные Штаты и возвращаться на родину, сообщает CNN.
-
2025-05-06 06:00
Глава Союза по правам человека беженцев Арцаха Андраник Григорян в эти дни принимает участие в конференции, организованной Бюро по демократическим институтам и правам человека ОБСЕ в Вене.
-
2025-05-06 05:56
Азербайджан вновь осквернил могилы в мемориальном комплексе в Степанакерте, сообщил MonumentWatch.
-
2025-05-06 05:52
На пропускном пункте Гогаван – Гугути армяно-грузинской границы временно приостановлен проезд грузового транспорта. Об этом сообщает Комитет госдоходов Армении.