ELARD․ Անհրաժեշտ է նոր հետազոտության անցկացումն
Հայաստանի վարչապետն ամփոփեց նախօրեին ELARD ընկերության հետ տեակոնֆերանսի արդյունքները։
«Skype-տեսակոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք ուսումնասիրման և գնահատման կարիք ունեն»,– գրել է Փաշինյանը Facebook–ի իր էջում։
Տեսակոնֆերանսը սկսվել է նրանից, որ Փաշինյանը ձևակերպել է խնդիրը։
«Մեզ մոտ խնդիր է առաջացել Ամուլսարի հանքավայի շահագործման վերաբերյալ ELARD–ի վերջնական եզրակացության մեկնաբանությունների հարցում։ Եզրակացության տեքստում տեղեկություն կա բազմաթիվ թերացումների, խախտումների, տվյալների բացակայության վերաբերյալ, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ հանգեցվում է նրան, թե բնապահպանական ռիսկերը կառավարելի են։ Ճիշտ է, արդյո՞ք, որ առաջարկվող 10 + 6 մեղմող քայլերի կիրառումն Ամուլսարի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելի կդարձնի»,– կարևոր հարցադրում է կատարել Փաշինյանը։
Նրա խոսքով, ավելի վաղ հաղորդվել է, որ իրավիճակը մեղմելու 16 միջոցներից 10–ն արդեն ուրվագծվել են Lydian ընկերության կողմից։
Նախագծի համակարգող Ռիկարդո Հուրին ասել է, որ բնապահպանական ռիսկերը պետք է կառավարելի դառնան հանքավայրի անմիջական մոտակայքում նորմալ շահագործման դեպքում, և եթե Lydian–ի առաջարկած մեղմող քայլերը լրացվեն փորձագետների առաջարկներով։
«Եթե մեր առաջաևկած միջոցներն ընդունվեն, ապա ջրային ռեսուրսների վրա էական ազդեցություն չի լինի։ Խոսքը, այսպես կոչված, ստորգետնյա ջրային ռեսուրսների և գետերի մասին է։ Կարելի է այնպիսի քայլեր ձեռնարկել, որ Հայաստանի կառավարության սահմանած չափանիշները կատարվեն առանց ջրային ռեսուրսների օգտագործման սահմանափակման»,– նշել է Հուրին։
Նրա խոսքով, նոր հետազոտություն է անհրաժեշտ համապատասխան լրացուցիչ տվյալների հիման վրա, որը կհաստատի արդեն արված եզրակացությունները։ Դրան համապատասխան պետք է ձևավորվեն մեղմող քայլերը։
«Lydian ընկերության առաջարկած միջոցառումները թերի են։ Անհրաժեշտ է, որ դուք վերանայեք ազդեցությունը շրջակա միջավայրի վրա»,– ասաց Հուրին։
Կոնֆերանսին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պետկառույցների և «Lydian Armenia» ընկերության ներկայացուցիչներ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-14 20:50
Завтра в 17:00 у здания Оперы состоится международный экономический форум, на котором также выступит руководитель этого правительства. Об этом сегодня, 14 мая, заявил во дворе церкви Сурб Анна архиепископ Баграт Галстанян, призвав граждан быть в это время там и выразить свое несогласие с политикой властей.
-
2024-05-14 20:48
Завтра мы продолжим наши встречи с общественными организациями и партиями. Об этом заявил во дворе церкви «Сурб Анна» в Ереване 14 мая предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, подводя итоги дня.
-
2024-05-14 19:55
Архиепископ Баграт Галстанян – о предложении Осканяна: У меня нет ни амбиций, ни желания занять пост премьера.
-
2024-05-14 19:33
Собрались 70-80 000 человек, на следующий день движение просто не может погаснуть. Об этом заявил в беседе с корреспондентом NEWS.am депутат от блока «Армения» Гарник Даниелян.