Թավշյա հեղափոխության արժեքները արմատավորվելու են ողջ հայության շրջանում
Թավշյա հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, և այդ արժեքները շարունակաբար արմատավորվելու են ողջ հայության շրջանում՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում, տեղեկացնում է News.am-ը:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ:
Այս օրը պատմական է բոլորիս՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, համայն հայության համար. 28 տարի առաջ այս օրն Արցախը հռչակվեց Հանրապետություն, փաստացի անկախանալով Խորհրդային Ադրբեջանից և բռնեց անկախ պետականության կերտման ուղին: Այդ ուղին լի էր փորձություններով և հաջողություններով, կորուստներով և ձեռքբերումներով, պատերազմներով և հաղթանակներով: Արցախյան ազատամարտը հայ ժողովրդի պատմության փայլուն էջերից է և մեր հավաքական հպարտության մարմնավորումը: Պատմական այդ օրվանից անցել է 28 տարի, և ազատ ու անկախ Արցախն այսօր կայացած քաղաքական և պատմական իրողություն է:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայ ժողովրդի հաղթանակների գրավականը մեր միասնությունն է, մեր միահամուռ ու անկոտրում կամքը՝ հանուն ազատության, հանուն անկախության, հանուն մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման: Հենց այդպես են կերտվել մեր համազգային հաղթանակները: Հենց այդպիսի համաժողովրդական միասնության մարմնացում էր նաև թավշյա հեղափոխությունը, որի հիմքում պայքարն էր հանուն ավելի ազատ, ժողովրդավար ու զարգացող հայրենիքի։ Թավշյա հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, և այդ արժեքները շարունակաբար արմատավորվելու են ողջ հայության շրջանում՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեր բոլորիս առաջնահերթությունն է: Արցախի ճակատագիրը գտնվում է ողջ հայության ուշադրության կենտրոնում, և մենք շարունակելու ենք ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծման հասնելու ուղղությամբ։
Սիրելի՛ արցախցիներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա առթիվ։
Փա՛ռք ու պատիվ մեր հերոսներին, ովքեր կյանքը չխնայեցին և չեն խնայում հանուն Արցախի:
Փա՛ռք Արցախի հերոսական ժողովրդին:
Փա՛ռք միասնական և հաղթանակած հայ ժողովրդին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 11:07
Родителям стоит внимательнее относиться к выбору имени для ребенка, поскольку оно может не только определять идентичность, но и со временем оказывать влияние на внешность. К такому выводу пришли израильские ученые, результаты чьей работы опубликованы в издании Science Focus. Исследователи изучили, как имя может отражаться на чертах лица человека, и выяснили: с возрастом внешность может начать соответствовать имени, подстраиваясь под него.
-
2025-05-07 11:06
Бывшего губернатора Сюника Унана Погосяна, его супругу и сына вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте azdarar.am.
-
2025-05-07 11:04
Количество погибших пакистанцев при ударах ВВС Индии возросло до 26, еще 46 пострадали, сообщает агентство Reuters со ссылкой на начальника штаба Сухопутных войск Вооруженных сил Пакистана генерала Асима Мунира.
-
2025-05-07 11:03
Миланский "Интер", цвета которого защищает бывший капитан сборной Армении Генрих Мхитарян, вышел в финал Лиги чемпионов.