Последние новости

«Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է Ամուլսարի հարցը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է Ամուլսարի հարցը: Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Խմբակցության հետ քննարկվել է Ամուլսարի հարցը: Լսվել են կարծիքները և ներկայացվել է առկա իրավիճակը: Սրություն չկար, շատ համերաշխ մթնոլորտում են քննարկումներն անցել»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով` այդ հարցում եզրահանգում չկա, իսկ որ եզրահանգում լինի հանրությունը կտեղեկանա:

Նիստին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստն անցկացվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ