Ուշադրության կենտրոնում Ամուլսարն է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել նախ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների, ապա «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսի և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ:
Ջերմուկցիների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ընթացակարգերին, ծրագրի մոնիթորինգի հարցին, խնդրի իրավական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներին և հանրային մտահոգություններին:
Վարչապետը կարևորել է կառավարություն-հասարակություն երկխոսությունը հանրությանը հուզող հարցերի շուրջ և նշել, որ Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի լուծումը պետք է հենված լինի Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա, իսկ հետագա քայլերը պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով ծրագրի բոլոր բաղադրիչները համալիր ամբողջության մեջ դիտարկելու կարևորությունը:
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին և բարձրացված խնդիրներին:
Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր, որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ «Էլարդ» ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։
Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։ Իսկ ավելի ուշ` օգոստոսի 29–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեսակոնֆերանսի ընթացքում նույն ընկերության ներկայացուցիչները նշել էին, որ կատարված փորձաքննություններն ու ՇՄԱԳ–ը բավարար չեն հանքն ապահով շահագործելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 08:04
Министр обороны Ирана бригадный генерал Азиз Насирзаде предупредил в воскресенье, что американцы не могут угрожать Ирану, поскольку их базы по всему региону находятся под прицелом Ирана, передает Mehr.
-
2025-05-05 08:00
Взрыв с последующим возгоранием произошел в квартире на девятом этаже жилого дома на улице Генерала Тюленева на юго-западе Москвы, сообщает ТАСС со ссылкой на источник в оперативных службах.
-
2025-05-05 07:57
Израиль ответит в семикратном размере за ракетную атаку по аэропорту имени Бен-Гуриона, осуществленную йеменским движением "Ансар Алла". Об этом заявил глава оборонного ведомства Израиля Исраэль Кац.
-
2025-05-05 07:55
Прибывшая в Армению с официальным визитом делегация во главе с мэром Марселя Бенуа Паяном посетила мемориальный комплекс Геноцида армян в сопровождении членов Совета старейшин Еревана и Чрезвычайного и Полномочного посла Франции в Республике Армения Оливье Декотиньи.