Փաշինյանը վերահաստատեց ԼՂ հակամարտության ընդունելի լուծման վերաբերյալ իր տեսակետը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին վարչապետը հայտնեց սեպտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության հայտնած այն դիրքորոշմանը, որ Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով:
«Ես հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ի դեպ, ես եղել եմ Հայաստանի առաջին ղեկավարը, ով նման հայտարարություն է արել, խոսելով Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելիության մասին, ինչի համար նաև Հայաստանում քննադատվել եմ: Ես համանման հայտարարություն ակնկալում եմ նաև Ադրբեջանի իշխանությունից: Իմ հայտարարությունից մեկ տարի անցել է, բայց նման հայտարարություն չի արվել, և փոխարենն ասվել է, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Մինչդեռ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ աշխատանքային քննարկումների ընթացքում ասվել է, որ բանակցությունները ենթադրում են, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի հայտնած դիրքորոշմանը Հայաստանը համարժեք պատասխան ունի:
«Եթե այս ամենի կոնտեքստում Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով, այն իմաստով, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, մենք այս ամբողջ ինֆորմացիայի հիման վրա կարող ենք արձանագրել, որ, եթե իրենց սկզբունքն այդպես կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ պետք է լինի` Արցախը Հայաստան է, և վե'րջ»,- նշեց Փաշինյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 13:59
Один из крупнейших в мире ИТ-акселераторов, американская компания Plug and Play, откроет в Армении представительство. Проект, согласованный с правительством Армении, был одобрен в четверг на заседании кабмина.
-
2025-07-03 13:57
Первое за долгое время заседание Совета по конституционной реформе состоится через две недели. Об этом сообщила министр юстиции Армении Србуи Галян после заседания правительства в четверг.
-
2025-07-03 13:55
4 июля в 18:00 состоится марш в поддержку Самвела Карапетяна. в связи с этим «Мать Армения» призывает принять участие в шествии.
-
2025-07-03 13:54
Гражданство Республики Армения получили 9 346 вынужденных переселенцев из Нагорного Карабаха. Об этом глава МВД Армении Арпине Саркисян заявила в четверг на заседании правительства.