Բողոքի ակցիաներ Ամուլսարի հանքի շահագործման դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամուլսարի պաշտպանները այսօր՝ սեպտեմբերի 20-ին, դասադուլ և գործադուլ են հայտարարել Ջերմուկում։ Դասադուլ է նաև Գնդեվազի դպրոցում։
Հիշեցնենք, որ Ամուլսարի պաշտպանները Երևանում ընթացող ակցիայի ժամանակ սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի և արդարության օր։ Հենց սեպտեմբերի 20-ին են Ջերմուկի բնակիչները և Ամուլսարի պաշտպանները նշանակել երկրի կառավարության համար այն վերջնաժամկետը, երբ որոշում պետք է կայացվի Ամուլսարի մասին։
Նշենք, որ այսօր մի շարք միջոցառումներ են նախատեսվում բոլոր նրանց կողմից, ովքեր դեմ են հանդես գալիս Ամուլսարի շահագործմանը։ Միջոցառումների թվում հեծանվաերթ՝ «Ամուլսարը մնալու է սար՝ հենց Քո՛ շնորհիվ, Քայլ արա՝ հեծանիվ քշիր» կարգախոսով, մոտոերթ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման, Մանկասայլակներով երթ, Ամուլսարի պաշտպանները ֆլեշմոբեր են իրականացնում՝ փակցնելով «ԱմուՐսար», Save Amwulsar գրառմամբ պաստառներ։
Երևանում Հայկական բնապահպանական ճակատը բնապահպանական մոբիլիզացիայի օրվա մեկնարկը տալու է Մաշտոցի պուրակից, ժամը 13։00-ին։
Ժամը 18։30-ին Երևանում միջոցառումներ անկացացնող բոլոր խմբերը կմիանան Օպերայի մոտ, Արամ Խաչատրյանի արձանի շրջակայքում, որտեղից կսկսվի երթը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 13:42
Четыре заместителя мэра Еревана в совокупности получили премию в 7 млн драмов за июнь и зарплату в таком же размере, пишет газета «Грапарак» со ссылкой на сотрудников муниципалитета.
-
2025-07-04 13:18
Появилась информация о том, что запись с фразой о "расстреле" вырвана из контекста, пишет адвокат Ованнес Худоян.
-
2025-07-04 13:15
Иск главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна против двух депутатов от правящей фракции "Гражданский договор" подан по инициативе его юридической команды. Об этом говорится в заявлении адвокатов бизнесмена.
-
2025-07-04 13:12
Задержан Ваагн Чахалян. Об этом написал на своей странице в Facebook адвокат Рубен Меликян.