Последние новости

ԻՍԿ ԵՂԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ ՎԱՆԵՑՅԱՆԸ

Հիշո՞ւմ եք, Օբամայի աշխատակազմում կար ոմն Ջեն Պսակի՝ ԱՄՆ նախագահի օգնականը հաղորդակցությունների գծով և Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, հայտնի իր խելահեղ «մարգարիտներով»։ Մի այդպիսի «Քոմեդի քլաբ»՝ առանձին վերցրած Պետդեպարտամենտում, ի զվարճություն լրագրողների։ Մի անգամ Պսակին ճեպազրույցի եկավ՝ հագին մեկ երկարաճիտ կոշիկ, իսկ հետո խոստովանեց, թե «ուզում էի մի ամբողջ պատմություն հորինել, բայց ոչ մի լավ բան չկարողացա մտածել»։

Ահա և Էդուարդ Աղաջանյանը՝ մեր վարչապետ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը, պարզաբանելով ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի հրաժարականի պատճառները, ըստ երևույթին, նույնպես ուզում էր մի ամբողջ պատմություն հորինել, բայց ոչ մի լավ բան չկարողացավ մտածել։ Եվ սահմանափակվեց նրանով, որ հայտարարեց, իբր՝ «այդ երկու պաշտոնյաների (Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի.-Զ.Գ.) գործունեությունը վարչապետին չի գոհացրել»։

Այստեղ ցանկացած մարդու, նույնիսկ խելքով ու տրամաբանությամբ ոչ շատ ծանրաբեռնվածի մոտ պետք է հարց ծագի. եթե վարչապետը դժգոհ էր, մասնավորապես, Օսիպյանի աշխատանքից, ապա ինչո՞ւ հրժարականից անմիջապես հետո նրան վերցրեց որպես իր գլխավոր խորհրդական։ Հենց այն պատճառով, բացատրեց Աղաջանյանը, որ վարչապետի կարծիքով, «այդ կարգավիճակում նա օգտակար կլինի»։ Ստացվում է, որ Օսիպյանը վատ է աշխատում, բայց լավ խորհուրդներ է տալիս։ Վարձատրության դիմաց։ Որովհետև, ինչպես հայտնի է, անվճար խորհուրդներն ընդունվում են որպես քննադատություն, իսկ վճարովիները՝ մասնագիտական օգնություն։ Թե չէ միայն այն էր պակաս, որ երկրի նախկին գլխավոր ոստիկանն անցներ ընդդիմության շարքերն ու սկսեր այնտեղ անվճար խորհուրդներ տալ։ Իսկ դա պե՞տք է վարչապետին։

Մի բան է անհասկանալի. եթե ԱԱԾ տնօրենը և ոստիկանապետը իրոք այդքան վատ էին աշխատում, ապա ինչո՞ւ հենց նույն վարչապետի որոշմամբ հուլիսին, ընդամենը մի երկու ամիս առաջ, նրանց շնորհվեց գեներալ-մայորի բարձր կոչում։ Չէ՞ որ պետք է ենթադրել, որ այդ կոչումը շնորհվում է բնավ ոչ հենց այնպես, այլ որպես մեծ ծառայությունների վկայություն, մասնավորապես՝ մասնագիտական։ Լավ է, որ Աղաջանյանին նման հարց չտրվեց. այստեղ նա հաստատ ընդհանրապես ոչինչ չէր կարողանա հորինել։ Ո՛չ լավ բան, ո՛չ վատ, ո՛չ ծիծաղելի

Մինչդեռ ամենազարմանալին վերաբերում է ԱԱԾ կայքից Արթուր Վանեցյանի բարձրահունչ, բոլոր ԶԼՄ-ներով տիրաժավորված և բազմիցս մեկնաբանված հայտարարության անհետացմանը։ Մեկնաբանելով այս արտառոց փաստը, Աղաջանյանը հայտարարեց. «Հավանաբար ԱԱԾ աշխատակիցները գտել են, որ այդպես ավելի ճիշտ է»։

Հետաքրքիր է, իրե՞նք են այդպես գտել, թեԱչքից հեռու, կայքից դո՛ւրս։ Չկա հայտարարությունը, չկա խնդիրը։ Իսկ ինքը՝ Վանեցյանը հո չի՞ անհետացել։ Իսկ եղե՞լ է արդյոք Վանեցյանն ընդհանրապես։ Եղե՞լ է արդյոք տղան

Հետաքրքիր է, որ ԱԱԾ նախկին ղեկավարը ոչ մի կերպ չմեկնաբանեց իր հայտարարության տեքստի անհետանցումը, ինչը նույնպես հատկանշական է։ Ինչպես ասում էր անմոռաց Օստապ Իբրահիմովիչը, «համաձայնությունը կողմերի դիմադրության իսպառ բացակայության արդյունքն է…»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЗВЕРСТВА РЕЖИМА ПАШИНЯНА ПО ОТНОШЕНИЮ К НАРОДУ ПОДТВЕРДИЛИ ЕГО АВТОРИТАРНУЮ СУЩНОСТЬ
      2024-06-15 08:53

      «Если наши соотечественники беспокоятся о собственной безопасности и о будущем своих детей, то должны отправить в отставку режим трусов и предателей», - говорит в интервью «ГА» политолог Андраник ОВАННИСЯН.

    • ТО ЕСТЬ КАТАСТРОФИЧЕСКИХ МАСШТАБОВ ПОТЕРИ ПОСЛЕДНИХ 6 ЛЕТ БЫЛИ РЕЗУЛЬТАТОМ ОСОЗНАННОЙ ЛЖИ
      2024-06-13 10:03

      Интересно, как вчера спалось помощнику госсекретаря США по делам Европы и Евразии Джеймсу О'Брайену, заявившему в Ереване, дескать, «политические развития в Армении отражают демократические устремления народа» и «нас радуют шаги правительства РА, нацеленные на то, чтобы поставить во главу верховенство закона, и дать возможность людям высказывать мнение»?

    • УДИВЛЯЕТЕСЬ СКООРДИНИРОВАННЫМ ВОЕННЫМ УЧЕНИЯМ ИРАНА И АЗЕРБАЙДЖАНА? А ЗРЯ
      2024-06-13 09:29

      Не симптоматично ли то, что одновременно с визитом в Армению помощника госсекретаря США по делам Европы и Евразии Джеймса О'Брайена и американской делегации Иран и Азербайджан одновременно проводят скоординированные военные учения на территории своих стран? Сегодня в Нахиджеване будут проведены «тактические учения подразделений азербайджанской армии с задействованием личного состава, боевой техники, авиационных средств и беспилотников». В соответствии с договоренностью между Ираном и Азербайджаном, на территории Ирана также пройдут тактические учения с участием соответствующих сил и средств иранской армии. Заявляется о том, что «учения в обеих странах будут скоординированы и направлены на выполнение различных задач по охране стратегических объектов и коммуникационных линий "от возможных диверсионных действий".

    • РОССИЯ И ГРУЗИЯ: ОСНОВЫ НОВОЙ ПЕРЕЗАГРУЗКИ
      2024-06-12 09:47

      «Грузинская община в России никогда не служила мощным контраргументом для русофобии, нагнетаемой в Грузии, но убедительные голоса звучали всегда», - говорит в интервью «ГА» президент НКО «Джавахкская диаспора России», член Лазаревского клуба Агаси АРАБЯН.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ