Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ՞ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՈՆԻՑ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼՈՒ ՄԻՋԵՎ»
Արդյոք պաշտոնանկությունը և պաշտոնից հրաժարական տալը իրավական-քաղաքական իմաստով նույնաբովանդա՞կ հասկացություններ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
«Մեկնաբանելով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի իրենց պաշտոնից հեռանալու հանգամանքը Ազգային Ժողովի Նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանել է հետևյալ կերպ՝ Վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից, բայց գործընկերային հարաբերություններից ելնելով, առաջարկել է իրենց հրաժարականի տեսքով ազատվել զբաղեցրած պաշտոններից:
Այսինքն ԱԺ Նախագահի մեկնաբանությունը մոտավորապես հետևյալն է, բոլոր դեպքերում այդ ղեկավարները պետք է թողնեին իրենց պաշտոնը՝ ի՞նչ կարևոր է պաշտոնանկության թե հարաժարականի արդյունքում:
Բայց արդյո՞ք տարբերություն չկա պաշտոնանկության և պաշտոնից հրաժարական տալու միջև:
Արդյո՞ք այդ երկու հասկացությունները իրավական-քաղաքական իմաստով նույնաբովանդակ են:
Անշուշտ ո՛չ և առնվազն տարակուսելի է, որ Երկրի թիվ 2 պաշտոնյան դա չի ցանկանում նկատել:
Նախ կարևոր տարբերությունն այդ երկու իրավական գործընթացներրի միջև այն է, որ տարբեր են դրանք նախաձեռնող սուբյեկտները: Պաշտոնանկության պարագայում նախաձեռնողը տվյալ պաշտոնյայի անմիջական քաղաքական ղեկավարն է՝ տվյալ դեպքում Վարչապետը: Մինչդեռ հրաժարականի դեպքում նախաձեռնողը ինքը՝ պաշտոնյան է:
Բայց առանցքային տարբերությունն այդ երկու գործընթացների միջև պայմանավորված է դրանց տարբեր քաղաքական իմաստներով:
Պաշտոնանկությունը փաստում է տվյալ պաշտոնյայի գործունեության արդյունքներով քաղաքական անմիջական ղեկավարի բավարարված չլինելու հանգամանքը, ընդ որում այն ընկալմամբ, որ այլևս այդ պաշտոնում տվյալ պաշտոնյայի հետագա գործութնեությունը համարվում է անհանդուրժելի:
Մինչ դեռ պաշտոնյայի կողմից պաշտոնից հրաժարական ներկայաացնելու փաստը վկայում է պաշտոնյայի և նրա անմիջական քաղաքական ղեկավարի միջև տվյալ պաշտոնին օրենքով վերապահված պարտականությունների կատարման խնդրում անհամաձայնության և սկզբունքային տարաձայնությունների մասին:
Ընդ որում, որպես կանոն, այդ տարաձայնությունները դառնում են անհաղթահարելի այն պարագայում, երբ պաշտոնյան իր հետագա պաշտոնավարումը տվյալ պաշտոնում տվյալ քաղաքական ղեկավարի ենթակայությամբ քաղաքական և/կամ իրավական առումներով գնահատում է իր համար այլևս ոչ նպատակահարմար:
Հրաժարականը քաղաքական պռոտեստի դրսևորում է, այն դեպքում, երբ պաշտոնանկությունը՝ տվյալ պաշտոնյայի կողմից պաշտոնեական պարտականություների աններելի ձախողման գնահատաական:
Հրաժարականը պաշտոնյայի գիտակցված ընտրությունն է և նա է կրում այդ քայլի իրավական և քաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը, մինչդեռ պաշտոնանկությունը դա քաղաքական ղեկավարի նախաձեռնությունն է և վերջինս է կրում այդ քայլի թե՛ իրավական և թե՛ քաղաքական հետևանքների պատասխանատվությունը:
Պետական կառավարման գործընթացներում ներգրավված պաշտոնյաները և քաղաքական գործիչները պարտավոր են տիրապետել կառավարման արվեստի այս նրբություններին»,–նշել է նա:
NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».