Բեռնափոխադրողներն ահազանգում են. Վերին Լարսում մեքենաների հերթը հասել է Պյատիգորսկ
Վերին Լարսի անցակետում առաջացած հերթերի պատճառը ոչ թե Հայաստանից արտահանվող, այլ Ռուսաստանից դեպի Հայաստան ու այլ երկրներ արտահանվող բեռներն են։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։
Բանն այն է, որ բեռնափոխադրումներ իրականացնողները խախտում են տեխնիկական կանոնակարգերն ու ավտոմեքենաները թույլատրելիից ավելին են բեռնում` խախտելով ՌԴ կառավարության որոշմամբ սահմանված նորմերը։
«Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն է»,– ասաց Աննա Օհանյանը։
Անդրադառնալով անցակետում կիրառվող տուգանքների մասին ահազանգերին` մեր զրուցակիցը հայտնեց, որ դրանց չափերը կախված են գերծանրաբեռնվածությունից։
Նշենք, որ տեխնիկական նորմերի խախտումը բացահայտվել է Ռուսաստանի մաքսային ծառայության կողմից։ Բեռնափոխադրող ավտոմեքենաների հերթերը ևս այս պահին հիմնականում Ռուսաստանի տարածքում են։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն, Աննա Օհանյանի խոսքով, խնդիրն ուշադրության կենտրոնում է պահում և կապի մեջ է Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ։
«Վերին Լարսի անցակետի գործընկերները նշում են, որ խնդիրն առկա է ոչ միայն հայ վարորդների մոտ և վստահեցնում են, որ հերթում կան ոչ միայն հայաստանյան, այլև այլ երկրներից բեռներ փոխադրող ավտոմեքենաներ»,– ասաց Օհանյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանից արտահանվող բեռներին, դրանք Վերին Լարսի անցակետում հնարավոր խնդիրներից նախապես ապահովագրելու համար, Աննա Օհանյանի խոսքով, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է Հայաստանից արտահանվող բեռների համապատասխանությունը սռնիների ծանրաբեռնվածության նորմաներին Հայաստանի սահմանին նախապես ստուգելու տարբերակը։
Նշենք, որ մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ բեռնափոխադրողների հերթը Վերին Լարսից հասել է մինչև ՌԴ Պյատիգորսկ քաղաքի մոտ։
Հերթում կանգնած հայ վարորդները պնդում են, որ ՌԴ մաքսավորները 100 - 300 հազար ռուբլի անհիմն տուգանքներ են կիրառում։ Ահազանգած վարորդները նշում են, որ արդեն շուրջ 10 օր սպասում են սահմանը հատելու իրենց հերթին, իսկ այդ ընթացքում ստիպված են կայանատեղիի համար օրական 500 ռուբլի վճարել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 12:42
Брифинг для американских политиков, посвященный праву армян на возвращение в оккупированный Азербайджаном Арцах, проведут швейцарские законодатели в Вашингтоне. Об этом сообщает Армянский национальный комитет Америки (ANCA).
-
2025-07-01 12:38
Обсуждению вопроса огосударствления "Электросетей Армении" на внеочередном заседании в парламенте отведено всего три часа. Депутат от оппозиционной фракции "Айастан" Гегам Манукян выразил по этому поводу свое недовольство докладчику – заместителю министра территориального управления и инфраструктур Армену Симоняну.
-
2025-07-01 11:41
Обострение между Россией и Азербайджаном произошло после инцидента в Екатеринбурге, вызвавшего резкую реакцию Баку, в том числе — давление на российские СМИ. Россия, со своей стороны, подчеркнула необходимость сдержанности. В армянском направлении сохраняется напряжённость на фоне внутриполитического кризиса, но Москва демонстрирует сдержанную позицию, подчёркивая важность правопорядка и уважения к традиционным институтам, включая Армянскую Апостольскую Церковь.
-
2025-07-01 11:31
Карабахский депутат Давид Галстян назвал свой арест политической расправой, направленной на то, чтобы заставить его замолчать. Об этом говорится в его заявлении, которое он передал из СИЗО через адвоката.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-10-01 10:47
Հոկտեմբերի 1-ից Վերին Լարսով փոխադրվող բեռների առավելագույն թույլատրելի զանգվածը 40 տոննայից կնվազի մինչև 38 տոննա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ կասկած հայտնելով, թե բոլոր բեռնափոխադրողները գիտեն այդ մասին։
-
2019-08-27 07:59
Ոչ ոք չի վիճի այն հարցում, որ Հայաստանը բավական լուրջ տրանսպորտային և լոգիստիկ խնդիրներ ունի, և դրանք փոխկապակցված են։ Դրանց լուծումը չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Այս մասին Երևանում, PechaKucha ձևաչափով «Լոգիստիկա. Հայաստանի արյունատար անոթները» թեմայով բանավեճի ընթացքում օգոստոսի 26-ին ասաց խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը։