Բադասյան. «Չի բացառվում, որ մենք ինչ-որ բան կարող ենք մտածել»
2020 թվականի փետրվարին ձևավորվելու է մասնագիտական խումբ, որը զբաղվելու է սահմանադրական փոփոխությունների նախագծմամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ այն լինելու է բավականին ապաքաղաքական կառույց, այսինքն մասնագետներից է կազմված լինելու, տեղեկացնում է News.am-ը:
Հարցին, թե հնարավոր է, որ ՍԴ-ի շուրջ առկա ճգնաժամի լուծում ստանա հենց սահմանադրական փոփոխություններով, նախարարը պատասխանեց. «Եթե իրենք դրա անհրաժեշտությունը տեսնեն և համապատասխան լուծումներ առաջարկեն, այո, հնարավոր է»:
Դիտարկմանը, որ կա առաջարկ, որպեսզի ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը միավորվեն մեկ մարմնում, Բադասյանն ասաց. «Մասնագիտական խումբը ինքը պետք է գնահատի: Մենք ունենք շատ վատ փորձ, երբ գործադիր իշխանությունն ինքն է թելադրում, թե ինչը պետք է փոխվի և ինչի համար: Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Մենք թողնելու ենք մասնագիտական հանձնաժողովն ինքը որոշի՝ արդյոք տեսնում է այն նախադրյալները, նման անհրաժեշտություն կա, թե ոչ: Ես անձնապես իմ կարծիքն ունեմ, բայց չեմ ուզում հիմա կանխորոշել որևէ կերպ մասնագիտական խմբի աշխատանքը»:
Նա անդրադարձավ նաև ՍԴ դատավորներին՝ վաղաժամ թոշակի անցնելու գաղափարին՝ նշելով, որ դա հիմնված է կամավորության սկզբունքի վրա: «Բնականաբար, եթե լինի ցանկություն՝ կլինի: Չի լինի՝ չի լինի: Նախկինում միջազգային կառույցների կողմից քննադատվել է Լեհաստանի փորձը, որտեղ պարտադիր է եղել վաղ կենսաթոշակի գնալու մեխանիզմը: Մենք որդեգրել ենք կամավորության սկզբունքը»:
Հարցին, թե եթե ՍԴ դատավորները չօգտվեն դրանից և վաղ կենսաթոշակի չգնան, իշխանությունն ունի՞ այլ տարբերակներ ՍԴ-ում ստեղծված վիճակը հանգուցալուծելու համար, Բադասյանը պատասխանեց. «Չի բացառվում, որ մենք ևս ինչ-որ բան կարող ենք մտածել, բայց ես չեմ ասել, որ եթե սա չլինի, մենք այլ բան կանենք»:
Նշենք, որ կառավարությունն օրինագիծ է մշակել, որով հնարավորություն է տրվում ՍԴ դատավորներին հրաժարական տալ՝ միաժամանակ պահպանելով թե աշխատավարձը, թե հետագայում կենսաթոշակը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:08
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, в четверг продолжился в Баку.
-
2025-06-06 05:04
Вице-премьер Армении Мгер Григорян представил на заседании Совета глав правительств стран СНГ возможности расширения экономического сотрудничества, сообщает пресс-служба армянского кабмина.
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.