Պուտինն ու Ռոհանին քննարկել են Հորմուզի խաղաղ նախաձեռնությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում քննարկել են տարածաշրջանում Պարսից ծոցի անվտանգության ապահովման նախաձեռնությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի նախագահի պաշտոնական կայքին:
«Կողմերը քննարկել են միջուկային գործարքը, ինչպես նաև Հորմուզի խաղաղ նախաձեռնությունը»,- ասվում է Իրանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Իրանի նախագահի խոսքով՝ «այդ նախաձեռնությունը ենթադրում է տարբեր հարցերի շուրջ համագործակցություն, ներառյալ՝ էներգետիկ անվտանգություն, նավագնացության ազատություն և նավթի անխափան արտահանում»:
«Պարսից և Օմանի ծոցերի, ինչպես նաև Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգությունն ու կայուն խաղաղությունը կարող են ապահովվել միայն տարածաշրջանի գերտերությունների համագործակցության ճանապարհով»,- մամուլի ծառայությունը մեջբերում է Ռոհանիի խոսքը:
Նա նաև նշել է, որ միջուկային համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր մասնակից երկրներն իրականացնեն իրենց պարտավորությունները:
Սեպտեմբերի 25-ին «Հորմուզի խաղաղ նախաձեռնություն» նախագիծն Իրանի նախագահը ներկայացրել էր ՄԱԿ-ի ԳՎ նստաշրջանում: Նրա խոսքով՝ «կոալիցիան պետք է ստեղծվի երկխոսության պայմաններում և ՄԱԿ-ի սկզբունքների հիման վրա, այլ երկրների ինքնիշխանության հարգման, միջազգային օրենսդրության ճանաչման, ագրեսիայից հրաժարվելու և այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու ճանապարհով», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:24
В интервью Alpha News защитник прав человека Арцаха Гегам Степанян коснулся международных юридических процессов, связанных с отчуждением имущества, квартир и домов в оккупированных населенных пунктах Республики Арцах азербайджанскими властями.
-
2025-05-19 18:02
Великобритания и Европейский союз достигли соглашения по сделке, которая будет регулировать их торговые отношения с учетом выхода Великобритании из состава ЕС в 2020 году.
-
2025-05-19 18:01
В Национальный центр кризисного управления 19 апреля в 16:02 поступил звонок о том, что на улице Сильвы Капутикян города Ереван столкнулись автомобили.
-
2025-05-19 17:55
Вице-президент США Дж. Д. Вэнс отменил визит в Израиль из-за эскалации израильских военных операций в секторе Газа. Как передает Арменпресс, об этом сообщила новостная платформа Axios со ссылкой на высокопоставленного чиновника США.