Последние новости

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Հայ-ադրբեջանական սահմանին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, պայմանագրային զինծառայող է զոհվել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին»,– գրել է նա։

Կողբի համայանքապետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ երիտասարդը 28 տարեկան էր, վնասվածքը եղել է ծնոտի հատվածում։

«Հիվանդանոց չեն հասցրել տանել»,– ասաց համայնքապետարանի աշխատակիցը։

Նրա խոսքով` երիտասարդն ամուսնացած չէր։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ