ՄՏԱՀՈԳԻՉ Է, ՈՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽՈՐՇԵԼ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ և ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ
«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է այսօր ոստիկանության կողմից հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելը և նրանց նկատմամբ ուժի կիրառումը: ՀԿ-ի տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է:
«Հատկապես մտահոգիչ է, որ ոստիկանությունը չի խորշել ուժ կիրառել դիտորդություն իրականացնող իրավապաշտպանների և կանանց նկատմամբ:
Իրավական պետությունում ազատությունից զրկելու և ուժի կիրառման ցանկացած դեպք պետք է լինի հիմնավորված, համաչափ կատարված արարքին և ոչ խտրական: Մինչդեռ ոստիկանության գործողությունները վկայում են, որ պահպանված չեն մարդու իրավունքների պաշտպանության ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված նույնիսկ տարրական երաշխիքները:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել վերը նշված իրադարձությունների և այդ ընթացքում թույլ տրված խախտումների վրա:
Կոչ ենք անում տուրք չտալ իշխանական քարոզչամեքենայի կողմից տարածվող ստահոդ տեղեկություններին, իրավիճակը գնահատել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային սկզբունքների լույսի ներքո` այն իրողության հաշվառմամբ, որ իշխանական քարոզչամեքենայի ազդեցությունը բավականին մեծ է նաև ձեր կառույցների ներսում ու աշխատակիցների շրջանում:
Կարևոր է ստեղծված իրավիճակը գնահատել Ձեր դավանած արժեքներին համապատասխան` վերացարկվելով կոնկրետ անձանցից և արձագանքել Հայաստանում ստեղծված այն իրավիճակին, երբ քրեական գործերը դարձել են ընդդմախոսներին և այլախոհներին լռեցնելու միակ գործիքը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 05:58
Армения на предстоящей в Алматы встрече Мирзоян-Байрамов окажется в сложной ситуации, оставшись один на один, без посредников, с государством, от которого потерпела поражение. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян.
-
2024-05-02 20:00
Группа ученых из Китая провела масштабное исследование и выявила шесть способов проведения свободного времени, которые замедляют ухудшение памяти и уменьшают риск деменции.
-
2024-05-02 19:50
Грузия отказалась от переговоров по стратегическому партнерству с США, заявила американский посол Робин Данниган.
-
2024-05-02 19:48
Сразу несколько статей Конституции Армении были нарушены при блокировке сотрудниками полиции дороги, ведущей к селу Киранц Тавушской области. Об этом координатор инициативы "Айакве" Аветик Чалабян заявил на акции оповещения перед зданием МВД Армении, передает Sputnik Армения.