ՀՀԿ երիտթևը բողոքի ակցիա է անցկացնում ԵՄ գրասենյակի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց: Նրանք նամակ հանձնեցին ԵՄ ներկայացուցչությանը:
ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք այսօր նամակներ կհանձնեն նաև ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին, ինչպես նաև ԵԽ գրասենյակին. «Նամակի բովանդակությունը հետևյալն է. ներկայացնում է նկարագրություն իրավական տեսանկյունից այն ամենաթողության, որ տեղի է ունենում Հայաստանում ՍԴ-ի հետ և առհասարակ ժողովրդավարական գործընթացների տրամաբանությամբ: Սկսել ենք ԵՄ գրասենյակից, որովհետև տիկին դեսպանն իր կողմնակալ խոսքով, իսկ հաճախ կողմնակալ լռությամբ տպավորություն է ստեղծում, որ եվրոպական կառույցները կողմ են կամ լուռ են այս գործընթացների նկատմամբ, այնինչ թե Վենետիկի հանձնաժողովը, թե Եվրոպայի խորհուրդը, թե Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, բոլորը արդեն արտահայտել են իրենց կարծիքը այս ամենաթողության նկատմամբ»,-ասաց նա:
Մամիջանյանը հայտարարեց, որ արտակարգ դրությունը պահպանվում է միայն մեկ նպատակով, որ նման ակցիաներ հնարավոր չլինի իրականացնել: Իսկ այսօր իրենք ակցիայի մասնակիցները դիմակներով են, հնարավորինս պահպանում են սոցիալական հեռավորություն. «Այսքան մարդու հնարավոր չէ ամեն օր բերման ենթարկել: Մենք այս ակցիաները, ընդ որում, որոշել ենք սեղմ կազմով լինել, անում ենք, որ իշխանություննոերը հասկանան, որ իրենք ամեն ինչ անել չեն կարող: Վաղ թե ուշ, թե ներքաղաքական, թե միջազգային հարթակներում մեր իշխանությունների քիթը պետք է հատակին կպնի և իրենք հասկանան, որ իրենք ամեն ինչ չեն կարող անել: Չեն կարող ասել, որ լրագրողներն են մեղավոր կորոնավիրուսի դեմ պայքարը ծախողելու համար, չի կարող պարոն Փաշինյանն ինչ-որ պահի որոշել, որ ինքը կաթողիկոս է դառնում: Էդպես չի լինելու»,-ասաց Մամիջանյանը:
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ դեսպանին, նա ընդգծեց. «Երբ դու տեսնում ես, որ ինչ-որ վատ բան է արվում ու ոչինչ չես անում, դու նույնքան հանցակից ես: Մեր պայքարի ձևն էլ դեռ սա է»:
Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը, Մամիջանյանն ասաց, որ ներկայացրել ենք իրավական և քաղաքական տեսանկյուններից Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հակաժողովրդավարական և հակասահմանադրական բովանդակությունը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-28 16:24
Завтра утром в 8 часов мы соберемся во дворе церкви «Сурб Анна», но я не буду говорить, что мы будем делать. Об этом на Площади Республики Еревана 28 мая заявил лидер движения «Во имя Родины», предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, передает News.am.
-
2024-05-28 16:22
На данный момент в Ахтале Лорийской области Армении есть продукты, но к вечеру они могут закончиться. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am 28 мая заявил мэр города Севак Саркисян.
-
2024-05-28 16:20
На делимитированном участке границы между Арменией и Азербайджаном утром жители села Киранц Тавушской области заметили азербайджанский флаг. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am 28 мая заявил глава села Камо Шагинян.
-
2024-05-28 16:19
В Армении женщина погибла от удара молнии, передает News.am.