ՀԿԵ-ՈՒՄ ԱՄՓՈՓԵՑԻՆ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հունիսի 25-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կայացել է ընկերության ղեկավար կազմի և ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին երկաթուղային ենթակառուցվածքի գարնանային հանձնաժողովային ստուգումների արդյունքները: Հանձնաժողովը՝ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ, ուսումնասիրել է Հայաստանում գործող բոլոր երկաթուղային գծերը, արհեստական կառույցները, էներգամատակարարման, ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի ենթակառուցվածքների օբյեկտները:
Ստուգումների ընթացքում հայտնաբերվում են թերություններ, ձեռնարկվում դրանց վերացմանն ուղղված միջոցներ, գնացքների սահմանված արագությունները համապատասխանեցվում են ուղու տեխնիկական վիճակին, երկաթուղին նախապատրաստվում է ամառային շրջանում կայուն աշխատանքին` հաշվի առնելով բարձր ջերմաստիճանային պայմանները: Լուրջ ուշադրություն է դարձվում աշխատանքային պայմաններին և դրանց համապատասխանությանը գործող օրենսդրությանը և ընկերության ներքին կանոնակարգերին:
ՀԿԵ գլխավոր տնօրենն անդրադարձել է հայտնաբերված թերությունների վերացման մի շարք հարցերի` ընդգծելով համակարգված մոտեցման անհրաժեշտությունը:
- Հարցեր կան տեխնիկական կանոնակարգերի և դրույթների հսկողության համակարգին, կատարվող աշխատանքների որակին և նկատուղությունների կանխարգելման և վերացման գործընթացին: Այստեղ անհրաժեշտ է բացառել տեխնիկական, ձևական մոտեցումը նման խնդիրների լուծմանը և բացահայտել համակարգված մոտեցման հնարավորությունները: Ֆորմալիզմը Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի հիմնախնդիրների լուծման ժամանակ բացառվում է, թույլ տված սխալներից պետք է ճիշտ հետևություններ անել և գտնել դրանց համապարփակ կանխարգելման և վերացման ուղիները, - նշեց Ա.Մելնիկովը:
Հատուկ անդրադարձ կատարվեց կադրային հարցերին: Այս կապակցությամբ Ա.Մելնիկովը կարևորեց դաստիարակչության ինստիտուտի ներդրումը և ավագ սերնդի փորձի կիրառումը: ՀԿԵ գլխավոր տնօրենը նաև ասաց, որ կառավարման արդյունավետության և թափանցիկության մակարդակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ներդրել երթևեկության անվտանգության և աշխատանքի պաշտպանության հասարակական տեսուչների ինստիտուտը: Նրա խոսքով, դա թույլ կտա լրացնել ընկերությունում գործող համապատասխան ստորաբաժանումների աշխատանքը:
- Իմ դիտարկմամբ, ընկերությունում կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք լրացուցիչ նյութական ռեսուրսներ չեն պահանջում: Միակ հարցը՝ գործընթացների արդյունավետ կազմակերպումն ու վերահսկումն է, - ասաց ՀԿԵ գլխավոր տնօրենը:
Գարնանային հանձնաժողովային ստուգման արդյունքներով, պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ընկերության 37 աշխատակից: Իր հերթին, ՀԿԵ արհեստակցական կազմակերպությունների միությունը
ֆինանսապես խրախուսել է աշխատանքում լավ արդյունքների հասած ընկերության ստորաբաժանումները:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 13:41
Правительство Армении заключило договор с организацией Mercury Public Affairs, занимающейся лоббингом и общественными связями, которая в прошлом представляла посольство Турции в Вашингтоне, сообщает 301.
-
2025-05-01 10:40
В Ереване, в стенах Объединения ветеранов Республики Армения имени маршала И.Х. Баграмяна, состоялась трогательная и по-настоящему историческая встреча: ветеран Великой Отечественной войны, краснофлотец Лачин Степанян представил публике сборник своих стихов под названием "Моё время, моя Победа". Книга вышла в рамках Книжной серии ДИАЛОГ при поддержке и непосредственном участии руководителя проекта, общественного деятеля Юрия Навояна.
-
2025-04-30 18:47
Здание Представительства Республики Арцах не находится под залогом ни в банке, ни в кредитной организации, ни в какой-либо иной структуре, сообщил в соцсети арцахский адвокат Роман ЕРИЦЯН.
-
2025-04-29 11:06
28 апреля в компании "Южно-Кавказская железная дорога" отметили Всемирный день охраны труда, который в 2025 году посвящен информационным технологиям в сфере охраны труда: "Революционные подходы к безопасности и гигиене труда. Роль искусственного интеллекта и цифровизации на рабочих местах".