Последние новости

Փաշինյան. Կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու

Մենք բոլորս կարիք ունենք մեր հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու, պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հակառակ դեպքում՝ չենք կարողանալու այս իրավիճակը հաղթահարել։ Առաջին հերթին պետական կառավարման մարմինները պետք է իրենց գործունեության ոլորտում պահպանեն կանոնները», - ասաց վարչապետը։

Նա նշեց՝ կազմակերպությունները պետք է պարտավորություն ստանձնեն ոչ միայն իրենց, այլև հարակից տարածքներում հերթերի պահպանման համար։

«Այս ճգնաժամի հաղթահարումը կախված է մեր անհատական ջանքերից», - նշեց վարչապետը, տեղեկացնում է Aysor.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ