Այսօր մեկնարկում են ընդունելության միասնական քննությունները
Հուլիսի 2-ին Հայաստանում մեկնարկում են բուհեր ընդունելության միասնական քննությունները: Առաջիկա միջոցառման մանրամանսերը պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Ըստ նախարարի՝ իրենք գերատեսչությունում շատ լուրջ են մոտեցել քննությունների անցկացմանը: Վաղը դիմորդներին կընդունի 47 քննական կենտրոն՝ 17-ը՝ Երևանում, 30-ը՝ մարզերում: Միասնական քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին: Ամենահագեցած օրը հուլիսի 6-ն է: «Այս օրը սպասվում է դիմորդների ամենամեծ թիվը: Ես ուզում եմ խնդրել ծնողներին զերծ մնալ քննական կենտրոնների դիմաց հավաքվելուց: Վստահ եմ, որ երեխաներն ինքնուրույն տեղ կհասնեն։ Եթե դա հնարավոր չէ, թող երեխային մի մարդ ուղեկցի և, տեղ հասցնելով, հեռանա»,- նշեց Հարությունյանը:
Նախարարն ընդգծեց որ նախարարությունը սերտ համագործակցում է ոստիկանության և մարզային ղեկավարության հետ: «Բոլոր կենտրոնները պատշաճ կերպով նախապատրաստվել են: Քննություններից առաջ ներկայացուցիչները կախտահանեն սենյակները: Սոցիալական հեռավորությունը պահպանված է։ Մուտքի մոտ երեխաների ջերմաստիճանը կչափվի: Ներկա կլինեն բուժանձնակազմ և առողջապահության նախարարության ներկայացուցիչները: Ամենակարևորը կուտակումներ թույլ չտալն է քննական կենտրոնների մոտ»,- եզրափակեց Հարությունյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 06:38
Пресс-секретарь Министерства обороны США Патрик Райдер заявил, что дополнительное число военных советников США в случае переброски на Украину не будет размещено у линии фронта. Об этом сообщает ТАСС.
-
2024-04-26 06:34
Средства массовой информации в Армении в 2023 году были политически поляризованы, и финансовая жизнеспособность средств массовой информации оставалась препятствием для свободы прессы. Об этом говорится в ежегодном докладе Госдепа США «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia».
-
2024-04-26 06:32
В графике президента США Джо Байдена пока не фигурируют контакты с его турецким коллегой Реджепом Тайипом Эрдоганом. Об этом представитель Белого дома Джон Кирби заявил на брифинге.
-
2024-04-26 06:28
Французский военный журналист армянского происхождения Лео Николян все еще остается в международном аэропорту "Звартноц" в Ереване и не прекращает голодовку пятый день.