Զինված ուժերի զարգացման տեմպը գոհացրել է Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ զինված ուժերի բնականոն զարգացումն անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է, որ ՀՀ զինված ուժերում զարգացման բավականին լավ որակ և տեմպ է արձանագրվել։ Նա նման կարծիք է հայտնել այսօր ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ։
«Ժամանակ առ ժամանակ ԶՈւ–ի հետ քննարկումներ ենք ունենում, ինչը կարևոր է մեզ համար։ Ուզում եմ արձանագրել, որ կառավարության համար այս ուղղությունը ոչ թե առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն։ Այն հավակնությունները, որոնք հայ ժողովուրդը որդեգրել է, կարող են իրականություն դառնալու շանս ունենալ, եթե ԶՈւ–ն համարժեք լինի երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և ի վիճակի լինի արձագանքել բոլոր մարտահրավերներին»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` զինված ուժերի բնականոն զարգացումը մեզ անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Փաշինյանը հիշեցրել է, որ այն քաղաքականությունը, որ վարում է Հայաստանը, ըստ էության, ծառայում է ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը, այլ նաև տարածաշրջանի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".