«Հրապարակ». «ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ 3 ԱՆԳԱՄ ԶԱՎԹԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Երբ լրանա 21-րդ օրը, և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից մերժված սահմանադրական փոփոխություների փաստաթուղթը, դա կլինի Արարատի «տրետի պալյոտ նա լունու»` սահմանադրական կարգի տապալման ուղղությամբ 3-րդ քայլը», - ասաց սահմանադրագետը:
Չէ` երկրորդն է։ «Այդպես չէ. նախագահ Սարգսյանը վերջին անգամ Վահե Գրիգորյանին առանց մրցույթի է ՍԴ նախագահի թեկնածու առաջադրել։ Հիշենք խրոնոլոգիան. առաջին անգամ առաջադրեց Վահե Գրիգորյանին, չնայած վերջինս ինչ ասես չէր ասել Արմեն Սարգսյանի հասցեին, «նախկին» ԱԺ-ն չընտրեց Գրիգորյանին։ Ա. Սարգսյանն առաջադրեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, հետո՝ պետհամալսարանի պետաիրավական ամբիոնի վարիչ Վաղարշյանի թեկնածությունը․ այս անգամ էլ «նոր» ԱԺ-ն չընտրեց նրանց։ Հետո Արարատ Միրզոյանն իր էջում մի լուսանկար հրապարակեց` «գրությամբ», որ ՀՀ նախագահի հետ պարբերաբար կառուցողական հարցեր է քննարկում, այդ թվում և ՍԴ-ին վերաբերող։ Նախագահն էլ առանց մրցույթի առաջադրեց Արարատի և մեծամասնության սրտի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին, և նա ընտրվեց»: Փաստորեն, Արմեն Սարգսյանն ու ԱԺ-ն վաղուց են հեղաշրջում այս երկիրը` ի դեմս ՍԴ-ի։ «Փաստորեն։ Սակայն այդ ամենում առկա է նաև քրեական «հետք». ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները»»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.
-
2025-06-16 04:33
Израиль нанес удар по одному из зданий иранского министерства иностранных дел. Об этом, как передает РИА Новости, сообщил заместитель главы МИД Ирана Саид Хатибзаде.