ՀԱՊԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել հրաձգությունը հայ-ադրբեջանական սահմանին
ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարման պատճառով ու կոչ է անում անհապաղ դադարեցնել հրաձգությունը։ Տեղեկությունը նշված է Կազմակերպության հայտարարության մեջ։
«Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում։ Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում», - նշված է հայտարարության մեջ։
Նշված է, որ «ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան պետությունների խնդրի կարգավորմանը, այդ պետություններից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ է։ Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության ձեռքբերած պայմանավորվածությունները՝ հրադադարի մասին, խախտվում են»։
Հայտարարության մեջ նշված է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել կողմերին բացառապես խաղաղ ճանապարհներով հասնել կոնֆլիկտային իրավիճակների կարգավորմանը ու զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ էսկալացիայից խուսափելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.