Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի պաշտոնական հայտարարությունը
Ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է. Այս մասին ասված է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի պաշտոնական հայտարարությունում, որն իր Ֆեյսբուքյան էջում է տեղադրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Մարդու իրավունքները սահմաններ չունեն․ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը խիստ մտահոգված է քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ իրականացվող բռնության կապակցությամբ, որը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը, առաջնորդվելով բացառապես մարդու իրավունքների սկզբունքներով, խստորեն հորդորում է երկու կողմերին պաշտպանել խաղաղ բնակավայրերը և անհապաղ հրաժարվել խաղաղ բնակչության նկատմամբ գնդակոծություններից և հրետանակոծություններից՝ առանց քաղաքական ազդեցությունների: Մենք հատկապես մտահոգված ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ իրենք կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի Ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ)»։
Այս հայտարարությունն, ըստ Ժոզեֆ Սիգելեի, քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է և դա կարող է բերել հումանիտար աղետի․
«Այսպիսի հայտարարությունները խաթարում են մարդու իրավունքների միջազգային համակարգը: Միջազգային մարդասիրական իրավունքը բացարձակ արգելում է քաղաքացիական բնակչությանն ուղղված նման ահաբեկումը: Մարդու իրավունքներն ունիվերսալ են. դրանք պետք է պաշտպանվեն ամբողջ աշխարհում՝ լինի դա Եվրոպայում, Ասիայում, Ամերիկա մայրցամաքում, թե աշխարհի որևէ այլ վայրում»։
Հայտարարության համաձայն, Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը կշարունակի մանրամասն հետևել իրավիճակին՝ մարդու իրավունքների պաշտպանության նպատակով։
«Օմբուդսմանների միջնորդական առաքելությունն իրենց երկրների քաղաքական որոշումներ կայացնողների հետ այս դժվար իրավիճակում պետք է ունենա երկու երկրների քաղաքացիական բնակչություններին պաշտպանելու և մարդու իրավունքների իրացման տեսանկյունից գործելու շարունակական նպատակներ», նշված է հայտարարությունում։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ Արման Թաթոյանը երախտագիտություն է հայտնել պարոն Ժոզեֆ Սիգելեին մարդու իրավունքներին արժեքներին նվիրվածության և ցանկացած երկրի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ջանքերի համար՝ անկախ որևէ հանգամանքից, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-22 14:34
Антикоррупционный суд 15 мая 2024 года принял к производству очередное исковое заявление Генеральной прокуратуры о конфискации имущества незаконного происхождения.
-
2024-05-22 14:32
Лидер движения "Тавуш во имя Родины" архиепископ Баграт Галстанян утвердительно ответил на вопрос, планирует ли он встречаться с бывшими президентами Армении.
-
2024-05-22 14:29
Карты 1976 года станут основой для делимитации во всех участках (армяно-азербайджанской границы – ред.). Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am 22 мая заявил заместитель министра иностранных дел Армении Мнацакан Сафарян.
-
2024-05-22 14:28
Грач Гевондян арестован по обвинению в подготовке захвата власти, в настоящее время ему предъявлено обвинение по той же статье, об этом Aysor.am сообщил адвокат Грача Гевондяна Александр Кочубаев.