ՊՆ. Հակառակորդը Ճամբարակի մարտական դիրքերի ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այդ մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց:
Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ 2 անգամ, ընդ որում հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։
Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Բերդավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ոչ նպատակային կրակ է վարվել 4 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։
Խնձորուտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ոչ նպատակային կրակ է վարվել 2 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։
Պարույր Սևակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ մեկ անգամ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:13
Президент Турции Реджеп Тайип Эрдоган перенес свой визит в США. Об этом сообщил РИА Новости официальный представитель МИД Турции Онджю Кечели.
-
2024-04-27 05:08
Российских миротворцев отправляют воевать в Украину. Об этом пишет проект «Нет войне!», ссылаясь на два источника из числа военнослужащих, «которые не хотят воевать».
-
2024-04-27 05:03
Есть предпосылки, что волна протеста распространится по всей Армении и станет массовой. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил предстоятель Ширакской епархии Армянской Апостольской Церкви, архиепископ Микаел Аджапахян, находящийся в настоящее время в Киранце.
-
2024-04-27 05:00
Государственный департамент США в своем ежегодном докладе «2023 Country Reports on Human Rights Practices: Azerbaijan» упомянул о таких фактах, как агрессия против Арцаха 19-20 сентября 2023 года, произвольные убийства и пытки со стороны сотрудников сил безопасности страны.